Բաժիններ՝

Գյումրիում մոր և դստեր սպանության գործով հարցաքննում են պարտատերերին. news.am

Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր սպանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք, երեկվա դրությամբ դեռ մեղադրյալներ չկային: NEWS.am-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները ակտիվորեն գործողություններ են անում՝ բացահայտելու սպանությունը:

Կայքին  հայտնի է դարձել, որ սպանված աղջիկը աշխատում էր Մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում՝ որպես հավաքարար:

Ընտանիքի մայրը ուներ նաեւ որդի, ով ապրում եւ աշխատում է ՌԴ-ում: Ասում են, թե մայր ու աղջիկ ապրել են բարեկեցիկ կյանքով, աղջիկը «բռլիանտներով» աշխատանքի էր գնում, ունեն ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում ապրող հարազատներ, ովքեր էլ գումար էին ուղարկում իրենց, իսկ իրենք էլ «տոկոսով» էին տալիս:

Այժմ քննչական խումբը տնից վերցրել է պարտատերերի ցուցակը եւ հերթով բոլորին կանչում է հարցաքննության: Հակված են մտածել, որ սպանությունը կատարողը ընտանիքին ծանոթ, մոտ մարդ է եղել, այլապես նրանք դուռը անծանոթին չէին բացի: Դեպքի ժամանակ մայր ու աղջիկ հաց էին ուտում: Շրջանառվում է վարկած, որ ինչ-որ մեկը իմացել է, որ տունը փող կա, այդ պատճառով էլ եկել է «հյուր»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս