
Վիճաբանություն Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում

Ապրիլի 19-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Ս.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Դ.-ին, 1984 թ. ծնված Գևորգ Դ.-ին, 1989 թ. ծնված Ժիրայր Պ.-ին և 1986 թ. ծնված Վարդան Հ.-ին:
Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Տիգրան Ս.-ն ձեռքով հարվածել է Հրաչյա Դ.-ին և պատճառել վնասվածք:
Տիգրան Ս.-ի մոտից հայտնաբերվել է «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ:
Հրաչյա Դ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն