Բաժիններ՝

Պուտինը չի պատրաստվում Երևանում Օլանդի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել «Միստրալ»-ների հարցը. Պեսկով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական կողմը նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի բանակցություններում չի պլանավորում բարձրացնել «Միստրալ» ռազմանավերի մատակարարման հարցը, քանի որ դա ֆրանսիացիների խնդիրն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ներկայումս Երևանում պատրաստվում է ռուս-ֆրանսիական երկկողմ հանդիպում:

Ինչ վերաբերվում է «Միստրալ»-ների մատակարարման խնդրին, ապա դա ավելի շուտ ֆրանսիական կողմի խնդիրն է, որը պատվիրատուից ստացել է գումար և դեռևս չի կատարել իր պարտավորությունները»:

Պեսկովը հավելել է, որ եթե հարցը բարձրացնի ֆրանսիական կողմը, ապա այն կքննարկվի:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին Երևանում Պուտինի հետ քննարկելու է «Միստրալ» ռազմանավերի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930