«Ես Կարո Եղնուկյանին չեմ հանդիպել, չեմ էլ ուզում հանդիպել». Խաչիկ Ավետիսյան

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բազմաթիվ հյուրեր ենք ունենալու, որոնք գալիս են մեր ցավը մեզ հետ կիսելու, մեզ հետ համախմբվելու, որոշել ենք, որ հացադուլը լինելու է, բայց առայժմ միայն ես եմ հացադուլ անում Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի մոտ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանին անընդհատ հիշեցնենք, որ Հայաստանում կա նման խնդիր, կան քաղբանտարկյալններ և պետք է այս հարցով զբաղվել»,- այսօր Ազատության հրապարակում նման հայտարարությամբ հանդես եկավ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ ի պաշտպանություն ՀԽ կալանավորված անդամների կազմակերպված հանրահավաքի ժամանակ Խ. Ավետիսյանը հայտարարել էր, որ իրենք 50 ազատամարտիկներով երկուշաբթի օրվանից Ազատության հրապարակում հացադուլ են սկսում` պահանջելով ազատ արձակել 17 քաղբանտարկյալներին:

Նա նաև հայտարարեց, որ մյուս ազատամարտիկները իրեն կմիանան ապրիլի 25-ից. «Մեկ հոգի կլինենք, թե հազար հոգի՝ կարևոր չէ, այստեղ կարևորը մեր առջև դրած նպատակն է, քաղաքական պահանջ չենք ներկայացնում, ուղղակի մի բան՝ ազատություն քաղբանտարկյալներին»:

Հարցին՝ ինչո՞ւ միանգամից ապրիլի 25-ից չեք սկսում ձեր հացադուլը, Խ. Ավետիսյանը պատասխանեց, որ չի ուզում «այդ հաճույքը պատճառի այն ուժերին, որոնք ուրախանում են մեր դժբախտությամբ»:

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ իրենք չեն միանալու հացադուլին, քանի որ դա իրենց «գործելաոճը» չէ: 168.am-ի հարցին՝ այսինքն՝ դուք հացադուլ եք անում ի պաշտպանություն ՀԽ կալանավորվորված անդամների, որի անդամները չե՞ն միանում ձեզ, Խ. Ավետիսյանն այսպես պատասխանեց.

«Ես իրենց ծրագրի հետ համաձայն չեմ, ես սա չեմ անում Հիմնադիր խորհրդարանի համար, ես սա անում եմ 17 քաղբանտարկյալների համար՝ Շանթն է իր խմբով, Ավետիսյան Վոլոդյան է, Ժիրայր Սէֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը և այլն: Իսկ ինչ վերաբերվում է պարոն Եղնուկյանին, դա իր կարծիքն է, իրենք կուզեն կմիանան, կուզեն չեն միանան: Այն տղաներ, որոնք նստած են հիմա՝ Ժիրայրը, Գարեգինը, Պավլիկը, Գևորգը երևի պայմանավորվել են Եղնուկյանի հետ, թե ինչպես են տանելու պայքարը, թող այդպես էլ շարունակեն»:

Հարցին՝ Հիմնադիր խորհրդրանից Ձեզ միացողներ կա՞ն, Խ. Ավետիսյնաը պատասխանեց, որ դեռ չկան.

«Իրենց տեսակետը Կարո Եղնուկյանը ասուլիսի ժամանակ ասել է: Ես իրեն չեմ հանդիպել, չեմ էլ ուզում հանդիպել, բայց կարդացել եմ»:

Դիտարկմանը՝ փաստորեն Հիմնադիր խորհրդրանի հանրահավաքային հարթակից օգտվեցիք՝ Ձեր հայտարարությունը անելու համար, ազատամարտիկն այսպես արձագանքեց.

«Ես կարդացել եմ այդ մասին սոցցանցերում՝ 30 ազատամարտիկ Շուշիի առանձնակի գումարտակից կոչ են անում հավաքվենք և մեր աջակցությունը հայտնենք, տղաներին ազատենք: Ես գալիս եմ այստեղ այդ նպատակով և տեսնում եմ՝ այստեղ տարբեր քաղաքական լոզունգներ են առաջ տանում,աշարհաքաղաքական հարցեր են բարձրացնում: Ի՞նչ է, մոռացա՞ն ինչի համար ենք հավաքվել: Ես այդ կոչով եմ եկել, ոչ թե եկել եմ Հիմնադիր խորհրդարանի կոչով, այլ Շուշիի առանձնակի գումարտակի 30 ազատամարտիկներիկոչով եմ եկել»:

Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս