Բաժիններ՝

«Շանթ» հեռուստաընկերության պատասխանը՝ ալավերդցիներին

Օրերս Ֆեյսբուքյան՝ «Ալավերդցիները բողոքում են «Շանթի» նոր սերիալից» էջում ալավերդցիները հայտարարություն էի տարածել, որում ասված է. «Կոչ ենք անում բոլոր ալավերդցիներին բողոքել, բոյկոտել «Շանթով» հեռարձակվող «Խոպանի տեսություն» սերիալը։ Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երևան է գնացել ։ Այն խաղը և կերպարը, որ մարմնավորում է աղջիկը հեռու է ալավերդցու կերպարից։ Բացի այդ, սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ մեզ ներկայացնում է իբր թե գյուղատիպ, անճաշակ, միամիտ և այլ բացասական տեսանկյունից։ Մենք պահանջում ենք, որ սերիալի սցենարիստները, ռեժիսորը անհապաղ դադարեն Ալավերդի բառն օգտագործել իրենց սերիալում։ Պահանջում ենք նաև, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ներողություն խնդրի ալավերդցիներից»:

168.am-ը «Շանթ» հեռուստաընկերությունից խնդրեց մեկանաբանություն այս բողոքի և պահանջի հետ կապված: «Շանթից» մեզ տրամադրեցին հետևյալ հաղրդագրությունը.

«Հարգելի ալավերդցի հեռուստադիտողներ, նախ շնորհակալություն ենք հայտնում, որ ձեր թանկարժեք ժամանակից հատկացնում եք և դիտում եք մեր նոր նախագիծը, որը կոչվում է «Խոպանի տեսություն»: Կուզենայինք նշել, որ նախագծի ստեղծագործական խումբը մեծ ուշադրություն է դարձնում, որպեսզի որևիցե վիրավորական խոսք կամ արտահայտություն երբևէ չհնչի եթերից   որևէ մեկի հասցեին՝ թե լոռեցիների, և թե Հայաստանի ցանկացած մարզերի բնակիչների: Խորհուրդ կտայինք նախքան իրենց   մեկնաբանությունները գրառելը տարբեր կայքերում   նախևառաջ դիտել   սիթքոմը այնուհետև   արտահայտվել, չնայած, որ այսօր ամենաարդի հումորներից մեկը դարձել է «Երևանը Հայաստանի ամենամեծ գյուղն է» արտահայտությունը:

Միակ հատվածը, որ որևիցե մեկը կարող էր թյուրիմացաբար հասկանալ, որ Ալավերդի քաղաքը անվանվել է գյուղ` այն դրվագն է, երբ երկրորդ սերիայի մոտ 7:30-րդ րոպեին դերասանուհի Ա. Կիրակոսյանը՝ մարմնավորելով Հայարփիի կերպարը, նշում է, որ «Ալավերդիում մազերս ավելի լավ կսարքեին», այնուհետև 10:00-րդ րոպեին նա ասում է «քեֆին մեր տանեցիքին էլ գյուղից կկանչեի»: ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ՝ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԱ ԲՆԱԿՎՈՒՄ Է ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ և ԱՅՆ ԱՆՎԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂ: Իսկ այն ինչ վերաբերում է Հայարփիի հերոսի հետամնաց կամ անճաշակ լինելուն, դա բնավ էլ այդպես չէ, քանի որ հերոսը բավականին տեղեկացված է և ձևանում է միամիտ ու իբրև ոչինչ չի հասկանում այն ժամանակ, երբ դա իրեն ձեռք է տալիս: Սիրելի ալավերդցիներ, ֆիլմերում և սերիալներում   բազմաթիվ անճաշակ, հետամնաց, չար և այլ բացասական կերպարներին   մեծամասամբ մարմնավորում են իբրև երևանցիներ, և դա երբեք ոչ մի բողոքի առիթ չի հանդիսացել: Չնայած, որ հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել   ընդամենը երկու սերիա, արդեն իսկ դրական արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհի հայերի շրջանակներում, որի ապացույցն է տարբեր կայքերում դիտումների ու դրական մեկնաբանությունների մեծ քանակը: Շնորհակալություն ևս մեկ անգամ, որ նման ուշադրությամբ եք դիտում «Խոպանի Տեսություն» սիթքոմը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս