Ոմանք արդեն խոտերի վրա հանգիստ տեղավորվել են, մյուսները՝ սուրճ են խմում, բայց հիմնական ակտիվ SOAD-ցիներն անդադար գոռում ու կանչում են իրենց սիրած խմբին, «սելֆիներ» անում, երգում նրանց երգերն ու սպասում, սպասում ու սպասում…
ADB-ը գումարը հատկացնելու է երեք փոխանցումով:
Ապրիլի 23-ի ժամը 10.15-ի դրությամբ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական SAUR` ջրային ռեսուրսների կառավարման և շահագործման ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լը Կոնտին:
«Այսօր ես մեծ պատիվ ունեմ ձեզ հետ միասին հարգելու հայոց անմեղ զոհերի հիշատակը»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայերեն հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ անդամ Ալբերտ Վայլերը:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստան ժամանելու և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար:
Այս մասին երեկ հայտնել է բանակցային գործընթացի մասնակից արևմտյան դիվանագիտական աղբյուրը:
այոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների, Երևանի կայազորի զորամասերի անձնակազմի և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների այցելությունը Հայոց Ցեղասպանության հուշահամալիր տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին:
Նրանք ճանապարհ էին ընկել ապրիլի 8-ին:
«Թուրքիան միգուցե չճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց ողջ աշխարհը պետք է ճանաչի ու խոստովանի, որ դա, իրոք, ցեղասպանություն է եղել: Դանիայում որոշ քաղաքական գործիչներ հասկանում են, ընդունում են, որ ցեղասպանություն է եղել, բայց կառավարությունը դեռ ասում է, թե դա տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և դա պատմական իրողություն է»,- այսօր Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին ասաց Դանիայի խորհրդարանական պատվիրակ Վուլֆ Ֆարմակը:
Պխալաձեն նման լուրերը համարել է ավելորդություն, քանի դեռ Ռուսաստանը քաղաքական կամք չի ցուցաբերել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Նման որոշում կայացրել է պետքարտուղար Ջոն Քերին, ով Կիրբիին ընտրել է նրա մեծ փորձի և միջազգային խնդիրների խոր իմացության համար:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ եթե Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնի, Հայաստանը պատրաստ է վերադառնալ այդ հաշտեցման գործընթացին:
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներին Հռոմի պապի ողջյուններն ու իր օրհնությունը փոխանցեց Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը՝ բարձր գնահատելով հայերի քրիստոնեությունը:
Այս պահին պատրաստվում է բաց խորանը, որտեղ տեղի պիտի ունենա սրբադասման արարողությունը:
Ինձ համար Վրաստանը լեգենդար երկիր է:
Գասան Հաբիեի խոսքով՝ ցեղասպանության մասին լռությունը նշանակում է սպանել երկրորդ անգամ. «Մեր աշխատավարձը խոսելու համար է: Բայց ոչ միայն խոսել է պետք, այլ նաև գործել: Բավարար չէ, որ հայ ժողովրդի Ցեղասպանությունը դառնա պատմական փաստ: Ժամանակն է, որ կանխարգեման գործում ակտիվ լինենք: Օսմանյան կայսությունը նոր դեմք է ստացել, բայց գործողությունները, քաղաքականությունը նույն է՝ կրոնական փոքրամասնությունների, եզիների դեմ և այլն»:
Այս գիշեր հայ հաքերները մոտ 300 թուրքական կայք են կոտրել։ Այս մասին տեղեկացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ իր անձնական բլոգում։
«Ոչ ոք չի ցանկանում նվաստացնել մարդկանց, հանցագործությունն այս կառավարությունը չի կատարել, այդուհանդերձ հայ ազգի ժառանգորդները պահանջում են ներողություն և սա մի ցավ է, որը պահպանվել է իրենց սրտի և հիշողության յուրաքանչյուր անկյունում»,- ասաց Ամատիդիսը:
Եթե մենք Թուրքիայի հետ ունենանք մեծ մասշտաբների առևտրային հարաբերություններ, ցանկացած այլ հարաբերություններ, միևնույն է, մենք չենք դադարելու Ցեղասպանության մասին խոսել, որովհետև դա իրողություն է: Եվ դա ինքնանպատակ չի, հասկանու՞մ եք: Մենք դրանով չենք փորձում վիրավորել թուրք ժողովրդին: Մենք ուզում ենք, որ այլևս չլինի այդպիսի բան: Իսկ չլինելու ամենաազդեցիկ պայմաններից մեկը նա է, որ նախկինում կատարվածները ճանաչվեն և դատապարտվեն: Կանխարգելումը հենց սա է նշանակում: Նորից եմ ասում. մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա կլինի աննախադեպ իրադարձություն Թուրքիայի համար:
Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուան այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան՝ մարդու իրավունքների և ազատությունների հայրենիքը, հավատարիմ մնաց իր կոչմանը, և Թուրքիային կոչ արեց ներողություն խնդրել, քանի որ հաշտեցումը ամենկարևոր քայլն է:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտերկրում օրեր առաջ վիրահատել են:
«Ցավում եմ, տխուր եմ, որ ներկայացնում եմ Միացյալ Թագավորության խորհրդարանը, որը հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը, սա ամոթ է»,- ասաց Քոքսը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին կազմակերպչական ու անվտանգության ապահովման միջոցառումներ են ընթանում` հայ իրականության մեջ տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունից` Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությունից առաջ:
Թուրք իրավապաշտպանը կարծում է, որ նախևառաջ պետք է առանց պայմանների սահամանները բացվեն, և պետք է ընդունվի այն, որ խնդիրը մարդակային խնդիր է. «Այո, կարևոր է, թե մնացվածն ինչ են ասում, բայց ես այդքան էլ չեմ կարծում, որ Թուրքիան պետք է ինչ-որ քայլ անի ուրիշ պետությունների արած քայլերով: Թուրքիան պետք է դա անի՝ իր ներքին մղումներից ելնելով և Թուրքիան ունի այդ ուժը: Ես կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է, որպեսզի այս երկու պետությունների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսություն սկսվի»:
Կազմակերպությունը կարծում է, որ Ադրբեջանի բանտերում գտնվում են առնվազն 20 «խղճի բանտարկյալներ»:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գորերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը:
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Գերմանիայի Բունդեսաթագի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Ալբերտ Վեյլերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կողմ են Գերմանիայի կողմից Ցեղասպանության ընդունմանը:
Մենք ցավով ենք արձանագրում, որ ժամանակակից Թուրքիայում հայ բառը շարունակում է կիրառվել որպես վիրավորանք և հայհոյանք: Այս հարցում նրա հետ մրցակցության մեջ է միայն մեկ պետություն: