Վրաստանի նախագահի խորհրդականը հերքել է, թե Լուկաշենկոն իր հետ բերել է Ռուսաստանի կոնկրետ ուղերձը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Պխալաձեն չի հաստատել ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոնկրետ ուղերձով է ժամանել Վրաստան, որն առնչվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Պխալաձեն նման լուրերը համարել է ավելորդություն, քանի դեռ Ռուսաստանը քաղաքական կամք չի ցուցաբերել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար.

«Չգիտեմ, թե որտեղից են ծագել նման լուրեր, սակայն ցանկանում եմ ասել մեկ բան. ուղերձները տարածվում են այն ժամանակ, երբ կողմերը քաղաքական պատրաստակամություն են դրսևորում՝ որոշակի հարցերի լուծման նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար:

Դժբախտաբար, Ռուսաստանի Դաշնության կողմից դեռ չի գրանցվել նման պատրաստակամություն: Ելնելով դրանից՝ ավելորդ եմ համարում ուղերձների մասին խոսելը: Քանի դեռ Ռուսաստանի կողմից չկա նման պատրաստակամություն, որևէ ուղերձի մասին խոսակցություններն ավելորդություն են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930