Հռոմի պապը իր օրհնությունն է փոխանցել ֆորումի մասնակիցներին

Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներին Հռոմի պապի ողջյուններն ու իր օրհնությունը փոխանցեց Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը՝ բարձր գնահատելով հայերի քրիստոնեությունը:

«Ձեր հավատքը պատիվ է հատուցում քրիեստոնեական եկեղեցուն: Դուք խաչին հառած պահպանել եք ձեր ինքնությունը: Այս հավատքը ձեր ժողովրդին օգնել է նաև վերապրել 100 տարի առաջ Ցեղասպանությունը: Ոչ միայն հայ ժողովրդի, այլև տիեզերական պարտականությունն է վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ: Ճանաչումը ողբերգության կօգնի կանխարգելել նման հանցագործութունները»,- ասաց կարդինալը:

Ըստ նրա՝ այս օրերին դարձյալ տեղի են ունենում բռնության դեպքեր և մենք պարտավոր ենք ընդդիմանալ նմանատիպ հանցագործություններին՝ առանց որևէ զիջողության: Հռոմի պապի ներկայացուցիչը սրտակցություն հայտնեց Հայոց առաքելական եկեղեցու սրբադասության արարողությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս