Ի՞նչն է Դանիային խանգարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. պարզաբանում է Դանիայի պատվիրակը

«Թուրքիան միգուցե չճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց ողջ աշխարհը պետք է ճանաչի ու խոստովանի, որ դա, իրոք, ցեղասպանություն է եղել: Դանիայում որոշ քաղաքական գործիչներ հասկանում են, ընդունում են, որ ցեղասպանություն է եղել, բայց կառավարությունը դեռ ասում է, թե դա տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և դա պատմական իրողություն է»,- այսօր Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին ասաց Դանիայի խորհրդարանական պատվիրակ Վուլֆ Ֆարմակը:

168.am-ի հարցին, թե ի՞նչն է Դանիային խանգարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ՎՎ.Ֆարմակը նշեց, որ Դանիան պաշտոնապես չի ճանաչում, որովհետև կարծում է, որ եթե ընդունի Ցեղասպանությունը, Թուրքիայի հետ հարաբերությունները կվատանան, ֆինանսական խնդիրներ կլինեն:

Մեր հարցին, թե արդյոք այդ ֆինանսական խնդիրներն այդքան ծանրակշի՞ռ են, որ արդարությունից երես թեքեն, նա խուսափեց պատասխանել և միայն նշեց, որ մարդիկ ովքեր ապրում են Դանիայում, ժողովրդի մեծ մասը կարծում է, որ տեղի ունեցեածը Ցեղասպանություն է, բայց կառավարությունը չի ընդունում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս