«Բոլորս հայ ենք, մենք հիշում ենք, մենք պահանջում ենք և դա բավարար չէ, պետք է գործել». Լիբանանի պատվիրակ

«Ես Ցեղասպանության վերապրած չեմ, բայց ես Ցեղասպանության զոհ եմ: 1915թ. թուրքերի իրականացրած Ցեղասպանության հետևանքով Լիբանանում սով էր: Բոլորս հայ ենք, մենք հիշում ենք, մենք պահանջում ենք և որպես խորհրդարանականներ դա բավարար չէ, պետք է գործել»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Լիբանանի պատվիրակ Գասան Հաբիեն:

Նա հայտնեց, որ վաղը Լիբանանում Ցեղասպանության զոհերի մեծ հիշատակություն է լինելու: Գասան Հաբիեի խոսքով՝ ցեղասպանության մասին լռությունը նշանակում է սպանել երկրորդ անգամ. «Մեր աշխատավարձը խոսելու համար է: Բայց ոչ միայն խոսել է պետք, այլ նաև գործել: Բավարար չէ, որ հայ ժողովրդի Ցեղասպանությունը դառնա պատմական փաստ: Ժամանակն է, որ կանխարգեման գործում ակտիվ լինենք: Օսմանյան կայսությունը նոր դեմք է ստացել, բայց գործողությունները, քաղաքականությունը նույն է՝ կրոնական փոքրամասնությունների, եզիների դեմ և այլն: Պետք է գործել, ապահովել, երաշխավորել, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը չշարունակվի 21-րդ դարի ցեղասպանություններով»:

Տեսանյութեր

Լրահոս