Բաժիններ՝

Նոր մանրամասներ երեկ Սարալանջի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 9 վիրավորների ինքնությունը. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գորերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW-ն վարել է Երևանի Բակունցի 1-ին նրբանցքի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Դոյդոյանը, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 60-ամյա Սարգիս Ղազարյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու Ս. Ղազարյանի ուղևորներ՝ 23-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը, 10-ամյա Սյուզաննա Հարությունյանը, 46-ամյա Գոհար Հակոբյանը, 65-ամյա Ալվարդ Ասլանյանը, 2-ամյա Լիլի Հովհաննիսյանը, 25-ամյա Նազելի Մուրադյանը և 18-ամյա Արմեն Հակոբյանը:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Գ. Դոյդոյանն աշխատում է «Օրաժ Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ «Գազել»-ի վարորդ Ս. Ղազարյանը՝ «Անի-Քրիստ» ՍՊԸ-ում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել «Գազել»-ին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս