Ի՞նչ ազդեցություն կունենա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ընդունումը Թուրքիայի վրա

Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Գերմանիայի Բունդեսաթագի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Ալբերտ Վեյլերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կողմ են Գերմանիայի կողմից Ցեղասպանության ընդունմանը:

168.am-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ընդունումը Թուրքիայի վրա՝ հաշվի առնելով թուրք-գերմանական բարեկամությունը, գերմանացի պատգամավորը պատասխանեց, որ ցավով է տեղեկացել, որ Ավստրիայում բանաձևի հայտարարության ընդունումից հետո Թուրքիան իր դեսպանին ետ է կանչել Ավստրիայից:

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման զարգացումներ Գերմանիայի և Թուրքիայի մասով չեն լինի: Ես կարծում եմ՝ միակ ճանապարհը հաշտեցման և ընդունման ճանապարհն է, որը կարող է տանել խնդրի խաղաղ լուծման»,- ասաց Ալբերտ Վեյլերը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930