Բաժիններ՝

Վոլքան Բոզքըրը մասնակցելու է Պոլսո Հայոց պատրիարքարանի վաղվա պատարագին

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի վաղվա պատարագին կմասնակցի նաև Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա կլինի աննախադեպ իրադարձություն Թուրքիայի համար: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ ապրիլի 24-ի առավոտյան Սուրբ Աստվածածին եկեղեցում կայանալիք պատարագին իրենք մասնակցելու են նախարարի մակարդակով: Պատարագը մատուցելու է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք որոշումներ են կայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ ամենի համար «ամենաշատը վճարելու է» Հայաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս