Բաժիններ՝

SOAD-ի ֆաները գրավել են Շահումյան հրապարակը և սպասում են «սահմանի բացմանը»

Մի քանի ժամից Հանրապետության հրապարակը կտիրեն ռոքասերները, որտեղ, ինչպես հայտնի է՝ կայանալու է System of a down-ի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա կլինի ռոք խմբի առաջին ելույթը Հայաստանում, ովքեր Հայաստան են այցելել Wake Up The Souls համերգային տուրի շրջանակում:

Մինչ կազմակերպիչները պատրրաստվում են համերգին, SOAD-ի ֆաներն արդեն գրավել են Շահումյանի հրապարակը ու ամեն վայրկյան սպասում են «սահմանի բացմանը»: Այսօրվա համերգն առաջին շարքերից վայելելու համար ռոքասերներն առավոտյան ժամը 9-ից սկսած հավաքվում են Շահումյանի հրապարակում ու սպասում թեժ երեկոյին: «Սահմանից» այն կողմ դատարկ փողոցներն են ու խիստ հսկողություն իրականացնող ոստիկանները, որոնք ոչ մի կերպ չեն թողնում առաջ անցնել նրանց. հսկում են ֆաների ամեն մի շարժումն ու ամեն անգամ ստիպում «հետ գնալ»՝ փոխարենը խոստանալով ժամեր հետո ներս թողնել բոլորին:

SOAD-AmaLI (50)

SOAD-AmaLI (33)

Կարդացեք նաև

SOAD-AmaLI (31)

SOAD-AmaLI (27)

SOAD-AmaLI (21)

SOAD-AmaLI (7)

SOAD-AmaLI (18)

SOAD-AmaLI (55)

SOAD-AmaLI (6)

SOAD-AmaLI (3)

SOAD-ի ֆաները տարբերվում են իրենց ոճով ու հագուստով, շատերը նույնիսկ System of a down-ով պատկերված բլուզներով են ու սպասում: Բոլորը սպասում են, ոմանք արդեն խոտերի վրա հանգիստ տեղավորվել են, մյուսները՝ սուրճ են խմում, բայց հիմնական ակտիվ SOAD-ցիներն անդադար գոռում ու կանչում են իրենց սիրած խմբին, «սելֆիներ» անում, երգում նրանց երգերն ու սպասում, սպասում ու սպասում…

Տեղեկացնենք, որ համերգը կայանալու է երեկոյանը ժամը 20:00-ին:

Լուսանկարները՝ Ամալի Խաչատրյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս