Էջմիածինը պատրաստվում է սրբադասման արարողությանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին կազմակերպչական ու անվտանգության ապահովման միջոցառումներ են ընթանում` հայ իրականության մեջ տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունից` Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությունից առաջ:
Այս պահին պատրաստվում է բաց խորանը, որտեղ տեղի պիտի ունենա սրբադասման արարողությունը:
Աշխարհի բազմաթիվ երկրներից այս օրերին Հայաստան ժամանած աշխարհիկ ու հոգևոր բարձրաստիճան պատվիրակությունները ներկա են լինելու սրբադասման արարողությանը, որը ուղիղ եթերով հեռարձակվելու է հեռուստատեսությամբ, ժողովուրդը նաև հնարավորություն է ունենալու արարողությանը մասնակից լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ այն դիտել Մայր Աթոռի բակում տեղադրված էկրանների միջոցով` ժամը 17:00-ից սկսած: Արարողությունը ցուցադրվելու է նաև Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանների վրա: Սրբադասման արարողությունն ավարտվելու է ուղիղ ժամը 19:15-ին` խորհրդանշելով 1915 թվականը: