Բաժիններ՝

Քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են

Ապրիլի 23-ի ժամը 10.15-ի դրությամբ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 13.14-ի դրությամբ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

***

Ապրիլի 22-ի ժամը 09.40-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Սևանա լիճ են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ՀՓՋ-ի և ՄՓՎ-ի օպրատիվ խմբերը՝ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

Եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 15.30-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն ապրիլի 23-ի առավոտյան: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպրատիվ խումբը:

Եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 19.24-ին Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***

Ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել:

Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս