«Քրեական պատիժ պետք է սահմանվի աշխարհի մակարդակով». Ֆրանսիայի խորհրդարանի անդամ

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուան այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան՝ մարդու իրավունքների և ազատությունների հայրենիքը, հավատարիմ մնաց իր կոչմանը, և Թուրքիային կոչ արեց ներողություն խնդրել, քանի որ հաշտեցումը ամենկարևոր քայլն է:

«Հայոց ցեղասպանության ժխտման մեջ ես տեսնում են նաև մի շատ զայրացուցիչ դրսևորում, որը նաև սպառնալիք է հանրային ազատությունների համար, քանի որ մշտապես ոտնահարվում է մարդկանց ազատությունը: Ուստի, կարծում եմ, քրեական պատիժ պետք է սահմանել նման գործողության համար, որպեսզի հնարավոր չլինի ցեղասպանական գործողություններ: Քրեական պատիժ պետք է սահմանվի աշխարհի մակարդակով: Ցավոք, Ֆրանսիայում խչընդոտվեց նման օրենքի ընդունումը, սակայն աշխատանքները շարունակվում են այդ օրենքի ընդունման համար»,- ասաց Ֆրանսուա Ռոշբլուան՝ հայերեն լեզվով ավելացնելով՝ «կեցցե՛ Հայաստանը, շնորհակալություն»:

Տեսանյութեր

Լրահոս