Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Գետիկ գետի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները

Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գետիկ գետը վարարել է, և ջուրը լցվում է հարակից մոտ 8 տան բակեր և նկուղներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն              

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս