Հետախուզվողներ են հայտնաբերվել՝ ծեծի, խարդախության և գողության մեղադրանքներով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 8-ին, ժամը 20.40-ին, բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Աբել Կ.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնադարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով:
Ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 1950 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, ով 2014 թ. սեպտեմբերի 15-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջացառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 8-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել մարտի 27-ից ՀՀ քրեական օրենսգրքի 117 /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ և 118 /ծեծը/ հոդվածների մեղադրանքներով հետախուզվող, 1975 թ. ծնված Արթուր Գ.-ն:
ՀՀ ոստիկանություն