Բաժիններ՝

Աղստևի ջրերը ինչու են ոռոգում Ադրբեջանի, ոչ թե Իջևանի դաշտերը

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզում տաք եղանակ է, ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը հայտնել է, որ կատարվում են եգիտացորենի, ծխախոտի սածիլների տնկման , խաղողի այգիների էտի աշխատանքներ:

Սածիլացման համար ոռոգման ջուր է հարկավոր,խաղողի վազերը էտելուց հետո այգին պետք է ոռոգվի: Ա. Սարիբեկյանն ասել է, որ Իջեւանի ջուր օգտագործների ընկերությունը մի ամիս առաջ պետք է սկսեր Աչաջուր, Խաշթառակ,Դիտավան գյուղերի հողերի ոռոգումը, սակայն նշված գյուղերի համար մեկական ջրվար, ընդհանուր թվով 3 աշխատող չընդունելու, նրանց աշխատավարձը տնտեսելու համար չի սկսում ոռոգման սեզոնը:

Դրա հետեւանքով Աղստեւ գետի ջրերը անարգել հոսում են Ադրբեջան՝ փոխանակ ոռոգելու Իջեւանի գյուղերի հողերը: Ա. Սարիբեկյանը անթույլատրելի է համարում, որ մեկ խորանարդ մետր ջրի համար գյուղացուց 11 դրամ են գանձում:

Նա կարծում է, որ ոռոգման ջրանցքների շահագործումը պետք է հանձնել համայնքապետարաններին, ինչը թույլ կտա կրկնակի իջեցնել ոռոգման ջրի սակագինը: Իջեւանի ՋՕԸ-ի տնօրեն Գառնիկ Գասպարյանին հարցրի Ա. Սարիբեկյանի բարձրացրած խնդիրների մասին: Նա հայտնեց, որ իրենք մարտին մաքրել են Իջեւանի տարածաշրջանի 35 կմ ընդհանուր երկարությամբ ջրանցքները, մի շաբաթ առաջ էլ պատրաստ են եղել սկսել ոռոգման սեզոնը, սակայն վերջին օրերին տեղացած տեղումների պատճառով գյուղացիները ջրի պահանջ չեն ներկայացրել:

Նա անիրատեսական, ոչ նպատակահարմար համարեց ոռոգման ջրանցքների շահագործումը համայքապետարաններին հանձնելը, ասելով.

«Մենք սպասարկում ենք Լուսահովիտ, Ակնաղբյուր, Գանձաքար, Խաշթառակ, Դիտավան, Աչաջուր գյուղերի ոռոգման ջրանցքները, եթե դրանք համայնքապետարաններին հանձնվեն, ո՞վ պետք է այդ համայնքների միջեւ ջրի բաշխումը, ոռոգման գործը համակարգի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս