Բաժիններ՝

Իջևանում ամուսինը ոստիկանությանը հայտնել է, որ կինը երկաթյա կրակխառնիչով հարվածել է իր մեջքին

Ոստիկանության Իջևանի բաժնում ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին 1973 թ. ծնված Նարիման Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, կինը` 1983 թ. ծնված Անահիտ Բ.-ն, վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածել է իր ձեռքին և մեջքին` պատճառելով վնասվածքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նույն օրը, ժամը 16.45-ին, Անահիտ Բ.-ն հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ ամուսինը` Նարիման Հ.-ն, ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930