Հանդիպում կանադահայ դատավորի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանի հետ:  Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Կանադայում հայ համայնքի զարգացմանն ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանն ուղղված կանադահայ իրավաբանի հայանպաստ գործունեությունը:

Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արիս Պապիկյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերն ու կանի հնարավորը Երևանի ու կանադական քաղաքների միջև արդյունավետ փոխգործակցության հաստատման ու ընդլայնման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Տեսանյութեր

Լրահոս