Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա:
«Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձավ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակությունը, իսկ այս ամսվա վերջին, ՀԺ-ի տեղեկություններով, Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը»:
Այս մասին հայտնել է նահանգի կառավարությունը:
«Բարև Ձեզ, արդեն տեղափոխվե՞լ եք հավասար հարկային դաշտ, ինչպե՞ս եք Ձեզ զգում այնտեղ»:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է կառավարության եւ խորհրդարանի ղեկավարներին: Վերջիններս նույնպես ելույթ են ունեցել եւ շնորհակալություն հայտնել բարձր վստահության համար:
Զեկույցում նշված է, որ ԱԹՍ-երի վթարների հետևանքով որևէ մարդ չի զոհվել:
Կրեմլը պետք է իր զորքերը հեռացնի Ուկրաինայի հետ սահմանից և անջատողականներին համոզի զինաթափվել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ` քաղաքական որոշման խնդիր կա. «Մեզ լսում է ամբողջ ժողովուրդը: Պետք է մասնագիտական վերուծությունը համադրել քաղաքական որոշումների հետ: Հայաստանի թիվ մեկ լրջագույն խնդիրն այն է, որ ասում են` կա քաղաքական որոշում, ինչ ուզում եք` արեք: Մենք դեմ ենք այս տեսքով ռեֆորմի իրականացմանը, գտնում ենք, որ ոչ թե կոսմետիկ, այլ լուրջ վերափոխման կարիք ունի»:
Դավութօղլուի խոսքերով` ներկա դրությամբ Իրաքում տիրող իրավիճակը չի կարող որևէ կերպ ազդել Թուրքիայի վրա:
Հարցին, թե իր հետ կապված բազմաթիվ բողոքներ կան, որոնց մասին հրապարակումներ են լինում նաև հայաստանյան մամուլում, Անդրանիկ Մանուկյանը պատասխանել է. «Ինձ համար ավելի հեշտ է պայքարել Ուկրաինայում գործող ադրբեջանական լոբբիստների հակահայկական գործունեության դեմ, քան Հայաստանի ադրբեջանական լրտեսական ցանցի:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Աշոտ Սուքիասյանին, հունիսի 19-ին տեղափոխել են Հայաստան եւ կալանավորել:
Չինական իմաստությունները, որոնք ստեղծվել են հազարամյակների ընթացքում, այսօր էլ կարող են օգտակար լինել յուրաքանչյուրի համար:
Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է գյուղը սնուցող գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:
Կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցը մեղվի թույնն է: Այս մասին հայտնում են գիտնականները: Նրանք կատարել են մի շարք հետազոտություններ, որպեսզի ապացուցեն դիմահարդարման մեջ մեղվի թույնի օգտակարությունը: Հետազոտողների ղեկավարը մեղվի թույնի հիման վրա ստացել է նոր կոսմետիկ միջոց, որը մոտ ժամանակներս կփոխարինի կնճիռների դեմ պայքարող ամենաարդյունավետ համարվող միջոցին`բոտոքսին:
Մինչև երեկ հայտնի չէր, թե ԲՀԿ-ն ինչպիսի դիրքորոշում ունի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նկատմամբ, որը խորհրդարան է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը: Երեկ ԲՀԿ-ականները հայտարարել են, որ իրենք ևս կողմնորոշվել են և քառյակի մյուս երեք կուսակցությունների հետ համերաշխ դեմ են քվեարկում:
Ամուլսարի ոսկու պաշարները հայտնաբերած «Գեոթիմ» ՓԲԸ-ն Հայաստանում միակ և առաջին հանքարդյունաբերական ընկերությունն է, որ բնապահպանական աշխատանքները սկսել է նախքան ծրագրի մեկնարկը
Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, ով վերջին շրջանում մասնագիտացել է այլ պետությունների տարբեր բնույթի ազդանշաններ ուղարկելու մեջ, հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ` ներկայացնելով ծրագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Վաղը Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան: Նա այստեղ ևս ինչ-որ հայտարարություններ է անելու, ենթադրաբար՝ ոչ Ադրբեջանին պարտադրվող այս կամ այն քայլի մասին, մտահոգ դեմքով գուցե խոսելու է սահմանային «բախումների» անթույլատրելիության մասին և հեռանալու է: Հուսանք՝ առանց զոհերի:
Վրաստանի ազգային գործակալությունը` GHN-ը գործում է սեփական եկամուտների հաշվին եւ պետությունից գումար չի ստանում: Այս կերպ գործակալությունը համարվում է անկախ եւ կարող է ներկայացնել բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն: Գործակալության տնօրեն Գոչա Միրցխուլավայի ներկայացմամբ, գործակալության հիմնադրման ժամանակ գլխավոր առաջադրանքը, որ դրել էին իրենց առջեւ` դաշտում հաստատվել որպես օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնող գործակալություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը:
Մեծ տարիքում սթրեսի մեծ մակարդակը բացասաբար է ազդում կարճաժամկետ հիշողության վրա: Մասնագետների կարծիքով կորտիզոլ հորմոնի և կարճաժամկետ հիշողության կորստի միջև ուղիղ կապ գոյություն ունի: Վերոնշյալ հորմոնի շնորհիվ մարդկային մարմինը հնարավորություն է ստանում համարժեք արձագանքել սթրեսային իրավիճակներին:
«Մեր հիմնական խնդիրը համագործակցության խորացումն է, որ Հայաստանն ավելի ճանաչելի լինի եւ աշխարհի լրատվական օրակարգում ավելի ներգրավված: Նպատակն է` տեղ գրավել համաշխարհային լրատվամիջոցներում, ներկայացնել Հայաստանը, նրա օրակարգը, դիրքորոշումն ու հաջողությունները»,- ասաց Արամ Անանյանը:
«Հակաահաբեկչական գործողությունների ուժերն այսօրվանից մինչեւ հունիսի 27-ը դադարեցնում են ռազմական գործողությունները: Դա արվում է, որպեսզի ահաբեկիչները վայր դնեն զենքը, իսկ նրանք, ովքեր դա չեն անի` կոչնչացվեն»,-հայտարարել է Պյոտր Պորոշենկոն:
Հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանվել Գ.-ին:
«Պաշտպանական կողմը, ուշադրություն դարձնելով այդ հանգամանքի վրա, միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ իմ մասնակցությամբ հետազոտելու «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Խնդիր էր նաև տեղադրված գազի բալոնը և կողային դիտարկման հայելիները: Նախաքննական մարմինը մերժել է միջնորդությունը՝ հայտնելով, որ երկու անգամ մանրակրկիտ զննել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենան և հայտնաբերվածն արդեն իսկ արձանագրվել է: Պաշտպանական կողմը ստացել է այդ որոշումը, որից հետո տևական ժամանակ՝ 1.5 ամիս անց կատարվում է կրկնակի զննություն՝ երրորդ անգամ: Երրորդ զննության ժամանակ հայտնաբերում են ավտոմեքենայի կողային հայելիներից մեկը:
Հունիսի 19-ի ուշ երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: Էական վնասներ են կրել Ախուրիկ, Գետք, Ղարիբջանյան, Ազատան համայնքները:
Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում:
Անսեռ ու սարսափած թերուցքնե՛ր, սոցիալական ցանցերում կեղծ էջեր բացելու փոխարեն ավելի լավ է գոնե տարին մեկ անգամ համարձակություն ունեցեք և այցելեք Հայաստանի ու Ադրբեջանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր և ձեր սոցիալական ցանցերում ճշմարտացիորեն ներկայացրեք ձեզ և ձեր ընտանիքները արիաբար պաշտպանող հաղթանակած ազգային բանակի արժանավոր սպաների, պայմանագրային զինծառայողների, զինվորների սխրագործությունները: Այլապես դուք կանիծվեք ոչ միայն Աստծո, այլև մի ողջ հերոսական հայ ժողովրդի կողմից:
Մրցակցությանը դիմանալու, ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով գործակալությունը մի քանի տարի առաջ մշակեց գործողությունների պլան, որը ներառում էր ոչ միայն լավագույն արտադարանքի, այլ բազմակողմանի ծառայությունների մատուցում: Այսօր BTA-ն երկրի ամենաուժեղ գործակալությունն է, որն առաջարկում է մուլտիմեդիա ծառայություններ: Սա ընդամենը մեկ նախաձեռնություն է: Գործակալությունը հիմնել է նաեւ մամուլի ակումբներ, իրականացնում է տարբեր նախագծեր, որոնց շնորհիվ, լրատվամիջոցը ոչ միայն պահպանում է իր տեղն ու դերը շուկայում, այլեւ պահպանում ֆինանսական կայունությունը:
Տավուշի մարզի Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ հունիսի 19-ի երեկոյան,ժամը 18-ից մինչեւ 19.30-ի սահմանները ադրբեջանական զինուժը ընդհատումներով գնդակոծել է գյուղի պաշտպանական դիրքերը: