Չինաստանի Սինձյան նահանգում հարձակման է ենթարկվել ոստիկանատներից մեկը. կա 13 զոհ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` չինացի իրավապահները ոչնչացրել են 13 հանցագործի, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք Սինձյան նահանգում հարձակվել են ոստիկանատան տան վրա և կազմակերպել են պայթյուն:
Այս մասին հայտնել է նահանգի կառավարությունը: Նրա հաղորդմամբ` հանցագործներն ավտոմեքենայով մխրճվել են ոստիկանության շենք և կազմակերպել պայթյուն: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել 13 հանցագործի: Դեռ հայտնի չէ, թե որքան պայթուցիկ սարք են կիրառել հանցագործները:
Վիրավորվել է 3 ոստիկան: Սինձյանը համարվում է Չինաստանի ամենաանհանգիստ շրջաններից մեկը: Մայիսի վերջին այնտեղ վեսրտին գրանցվել էր պայթյուն: յդ շրջանը հաճախ է դառնում ահաբեկչությունների թիրախ` կապված չինացիների ու ույղուրների միջև կոնֆլիկտների հետ: