Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Գերմանիան ու Ֆրանսիան սպառնում են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` կապված Ուկրաինայի հանդեպ նրա քաղաքականության հետ:

Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում. «Նրանք (Օբաման ու Մերկելը) համաձայնվել են, որ եթե Ռուսաստանը կոնկրետ ոչինչ չանի Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապաէսկալացման համար, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ը կհամակարգեն (Ռուսաստանի դեմ) հավելյալ միջոցներ»:

Երկու երկրների առաջնորդները նաև ընդգծել են, որ Կրեմլը պետք է իր զորքերը հեռացնի Ուկրաինայի հետ սահմանից և անջատողականներին համոզի զինաթափվել: Օբաման Ուկրաինայում տիրող իրավիճակը երեկ քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Օբաման ու Օլանդը Մոսկվային կոչ են արել անել ամեն ինչ` Ուկրաինայի հակամարտության ապաէսկալացման համար: Նրանք ողջունել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից միակողմանիորեն հայտարարած հրադադարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս