Իրաքում ընթանում է քաղաքացիական պատերազմ. Դավութօղլու

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրաքում ընթանում է քաղաքացիական պատերազմ: Դավութօղլուի խոսքերով` ներկա դրությամբ Իրաքում տիրող իրավիճակը չի կարող որևէ կերպ ազդել Թուրքիայի վրա:

Դավութօղլուն ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ ահաբեկչության դեմ պայքարում: Սրանից առաջ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Իրաքում տիրող իրավիճակն ազդում է Թուրքիայի վրա և կարող է առաջացնել նավթային դեֆիցիտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30