Կնճիռները հարթեցնող լավագույն միջոցը մեղվի թույնն է
Կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցը մեղվի թույնն է: Այս մասին հայտնում են գիտնականները: Նրանք կատարել են մի շարք հետազոտություններ, որպեսզի ապացուցեն դիմահարդարման մեջ մեղվի թույնի օգտակարությունը: Հետազոտողների ղեկավարը մեղվի թույնի հիման վրա ստացել է նոր կոսմետիկ միջոց, որը մոտ ժամանակներս կփոխարինի կնճիռների դեմ պայքարող ամենաարդյունավետ համարվող միջոցին`բոտոքսին: Այս մասին գրում է Aroxj.am-ը:
Մեղվի թույնի հիման վրա պատրաստված միջոցները օգտագործելիս, հնարավոր են թույլ ծակծկոցներ, մաշկի գրգռվածություն, ինչպես լինում է մեղվի կծելու ժամանակ: Դա շուտ անցնում է, իսկ կոսմետիկ միջոցը օգտագործելուց որոշ ժամանակ անց, լավանում է արյան շրջանառությունը և օրգանիզմը սկսում է արտադրել էլաստին և կոլլագեն:
Ըստ գիտնականի, մեղվի թույնի շնորհիվ մարդու օրգանիզմում արտադրվում են կերատինոցիտներ, որոնք պաշտպանում են դեմքը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ջրազրկումից, արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից: