Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Այգեպարը և Մովսեսը

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ հունիսի 19-ի երեկոյան,ժամը 18-ից մինչեւ 19.30-ի սահմանները ադրբեջանական զինուժը ընդհատումներով գնդակոծել է գյուղի պաշտպանական դիրքերը:

Այդինյանն ասել է, որ խոշոր տրամաչափի գնդացիրներից ադրբեջանական զինուժը կրակել է նաեւ գյուղի տների տանիքների ,պատուհանների,համայնքի ճանապարհների վրա: Գնդակներից մեկը ընկելէ բնակիչներից մեկի խոհանոց: Տուժածներ չկան:

Հայ սահմանապահների պատասխան կրակից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է կրակը: Գյուղապետն ասաց, որ գյուղում հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից տեղեկացանք, որ հունիսի 19-ի երեկոյան ժամը 19-ից մինչեւ 21. 30-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Մովսեսը, տուժածներ եւ էական վնասներ չկան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս