Բաժիններ՝

Չինական իմաստություններ. երկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից

Չինական իմաստությունները, որոնք ստեղծվել են հազարամյակների ընթացքում, այսօր էլ կարող են օգտակար լինել յուրաքանչյուրի համար: AdMe.ru-ն ներկայացնում է չինական ասացվածները, որոնցում խտացված է հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի իմաստությունը.

Երկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից:

Նրանք, ովքեր դատապարտված են հանդիպել` անկախ ժամանակից, վայրից եւ հանգամանքներից, կապված են աներեւույթ կարմիր թելով: Այդ թելը կարող է բարակել կամ խճճվել, բայց երբեք չի կտրվում:

Նա, ով մատնացույց է անում ձեր թերություները, միշտ չէ, որ ձեր թշնամին է եւ, հակառակը, ձեր արժանիքների մասին խոսողը միշտ չէ, որ ձեր բարեկամն է:

Մի վախեցիր հապաղելուց, վախեցիր կանգ առնելուց:

Փորձը դա նման է սանրի, որը ստանում ենք, երբ արդեն ճաղատացել ենք:

Մի խոսեք, եթե դա լռությունը դրականորեն չի փոխի:

Ուժեղը հաղթահարում է խոչընդոտները, իսկ իմաստունը` ողջ ճանապարհը:

Հյուղակը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է դղյակից, որտեղ թախծում են:

Հիմարի երջանկությունն էլ է հիմար:

Եթե դու սայթաքել ու վայր ես ընկել, դա դեռ չի նշանակում, որ ճիշտ չես գնում:

Ինչ որ լինում է, լինում է ժամանակին:

Նա ով որեւէ տեղ չի լողում, չի ունենում նաեւ համընթաց քամի:

Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես սովորում:

Ուսուցիչները միայն բացում են դռները, հետո արդեն դուք ինքներդ եք շարունակում ուղին:

Դու ասացիր, ես հավատացի, դու կրկնեցիր, ես սկսեցի կասկածել, դու սկսեցիր պնդել, ես հասկացա, որ ստում ես:

Եթե դու տաղանդավոր ես, մի վհատվիր, որ այս պահին բախտդ չի բերում:

Ընկերն առանց թերության չի լինում, եթե սկսես թերություններ փնտրել, կմնաս առանց ընկերոջ:
Ով չի կարողանում հանգստանալ, չի կարող նաեւ լավ աշխատել:

Դժբախտությունը մտնում է այն դուռը, որը նրա առջեւ բացել են:

Նրանք, ովքեր ունակ են կարմրել, չեն կարող սեւ սիրտ ունենալ:

Քնել մեկ բարձի վրա` չի նշանակում տեսնել նույն երազները:

Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար տարի` ստվեր:

Ճանապարհորդությունից երբեք նույնը չեն վերադառնում:

Մեծ գետն անաղմուկ է հոսում, խելացի մարդը ձայնը չի բարձրացնում:

Մարդը, ով կարողանում է լեռը տեղաշարժել, սկսել է փոքր քարերից:

Լինում է սխալ ուղի, բայց չի լինում անելանելի իրավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս