Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց. Նավասարդ Կճոյանը իր սանիկի եւ Տիգրան Սարգսյանի հետ հարաբերությունների մասին. NEWS.am
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Աշոտ Սուքիասյանին, հունիսի 19-ին տեղափոխել են Հայաստան եւ կալանավորել: NEWS.am-ի հետ զրույցում արքեպիսկոպոսը հույս հայտնեց, որ արդարադատությունը շուտով ամեն ինչ կպարզի:
-Սրբազան հայր, տեղյա՞կ եք, որ Աշոտ Սուքիասյանին երեկ կալանավորել են:
-Աշոտ Սուքիասյանին Վրաստանում դեռ հունվարի 30-ին են կալանավորել, հիմա հո նոր չեն կալանավորել:
-Բայց նրան երեկ Հայաստան են տեղափոխել, տեղյա՞կ չեք: Չէ՞ որ Ձեր սանիկն է:
-Չէ, տեղյակ չեմ, լսեք՝ էնպիսի ագրեսիվ հարցեր եք տալիս: Չգիտեմ, ասում եմ՝ չգիտեմ, ինչո՞ւ եք այլ հարցեր տալիս:
-Միթե Ձեր սանիկի ճակատագրով չեք հետաքրքրվում:
-Մենք բոլորի կյանքով ենք հետաքրքրվում, իր վիճակով նույնպես:
-Իսկ ի՞նչ եք կարծում, սրբազան հայր, այսքանից հետո օֆշորային սկանդալը կբացահայտվի:
-Այո, համոզված եմ, որովհետեւ Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց դրան: Միակողմանի փաստեր եւ մեկնաբանություններ էինք լսում, կամ այլ խոսքեր, իսկ հիմա մյուս կողմը կա եւ ամեն ինչ կպարզվի: Պետք է երկու կողմերին լսել:
–Օֆշորային սկանդալի մեջ շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Հնարավո՞ր է Ձեզ նույնպես հարցաքննության կանչեն:
-Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության: Մամուլի գրածն ու Ձեր ասածը նույն բաներն են: Փաստեր են պետք եւ իրականությունը բացահայտելու գործընթաց է պետք: Մամուլն ինչ ասես գրում է, փաստեր են պետք, փաստեր:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: