Ի՞նչ նպատակ է հետապնդում Կոլերովի նախաձեռնությունը

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, ով վերջին շրջանում մասնագիտացել է այլ պետությունների տարբեր բնույթի ազդանշաններ ուղարկելու մեջ, հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ` ներկայացնելով ծրագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացված 10 կետերից մեկում Կոլերովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 99 տարով հայտարարել ՄԱԿ-ի խնամակալության/մանդատային տարածք, որը ճանաչվում է անկախ և անջատվում է Ադրբեջանից` իր ժամանակակից տարածքային սահմաններում, իսկ մյուսով` ԼՂՀ-ն ճանաչել Հայաստանից անկախ, որպեսզի ԼՂՀ-ն ու Հայաստանը պարտավորվեն չբարձրացնել միավորվելու պահանջ:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Կոլերովի այս նախաձեռնությունը: Փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Կոլերովն առաջնակարգ փորձագետ չէ և չի համարվում Կրեմլի բարձրախոսը, ուստի չարժե նրա հրապարակումը քննարկել: Իսկ Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի կարծիքով` Կոլերովը պատահական մարդ չէ, և այդ կետերը հերթական փորձաքարն են` հասարակության «պարտվողականության աստիճանը» ստուգելու նպատակով: Ըստ քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի` էականը ոչ թե Կոլերովի գրածն է, այլ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Մանրամասները կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս