Փաստի առթիվ ՀՀ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ս/թ մայիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ պատմամշակութային հուշարձաններում վերջին օրերին «փարթիներ» են անցկացվել:
15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի (լուսանկարում) շորերից վերցված արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ շորերի վրա սպանվածի արյունը չի եղել:
Չեխական կողմն աջակցելու է նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում:
«Ես չեմ ասում` դա լավ է կամ` վատ, բայց դա այդպես է: Սոցիալական մեդիան օգտագործում է մեզ, վերցնում մեր նյութերը, լուսանկարները, հետեւաբար, մենք էլ պետք է առիթը բաց չթողնենք եւ օգտվենք նրա ընձեռած հնարավորություններից եւ կարողանանք համացանցում առկա հսկայական զանգվածին ներգրավել եւ դարձնել մեր ընթերցողը»,- ասաց Ալեքսի Գիբոին:
Մոտ մեկ և կես ժամ փակ մնաց Արշակունյաց պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներից պահանջում էր դուրս բերել մեքենաները փողոցից՝ փակելով նրանց ճանապարհը։ Այս ակցիան առանձնացավ նրանով, որ ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում մեքենաների հետ միասին:
Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսը (գնաճը) կազմել է 4.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Քրեակատարողական հաստատությունների շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին, բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Բացի դրանից, շենքերը նախագծվել և կառուցվել են խորհրդային օրենսդրությանը և ստանդարտներին համապատասխան:
Հունիսի 20-ին, ժամը 15.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 19-ին ժամը 21.00-ից մինչև ժ.21.40-ը Լեռնավան գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղի ցանքատարածքները մոտ 130հա և բանջարաբոստանային կուլտուրաները:
Այս պահին Հայաստանի սահմաններին հանգիստ է, կրակոցներ չկան, ամեն տեղ նորմալ իրավիճակ է:
Ինչո՞ւ են կարգապահական տույժերի ենթարկվում ճանապարհային ոստիկանները:
• Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր, արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Երեկ քրեակատարողական հիմնարկից տուն է վերադարձել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, որը Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերներից մեկն է:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 19-ին, ժամը 10.40-ին, Արթիկի Գորկու փողոցից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Գարիկ Խ.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին:
Հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վարդան Այվազյանի խոսքով՝ գազի գնի վրա ազդել են բաշխիչ համակարգի մաշվածությունը, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձը, գազի կորուստները, ընկերության ներդրումային ծրագրերը, շահույթը, մասնավորապես՝ աշխատավարձի ծախսն ավելացել է 8-9 մլրդ դրամով, 119 հազար դրամի փոխարեն ներկայումս ամսական կազմել է 227 հազար դրամ, աշխատողների թվաքանակն ավելացել է շուրջ 1000-ով:
Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Այդ մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք սակայն այսօրվա իրականությունն այնպիսի է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել», -հավելեց նախարար Օհանյանը:
Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործում մեծ առաջընթաց է համարում օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից Աշոտ Սուքիասյանին երեկ Վրաստանից Հայաստան արտահանձնելու փաստը:
ԼՂՀ կառավարությունը հունիսի 19- ի նիստում հասատատեց պաշտոնական դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, որոնք սահմանվել են պետական հիմնարկների հետ համատեղ քննարկումների արդյունքում:
«Մեր քաղաքն առանց այն էլ շատ փոքր է ու 2 մասի է բաժանված, գետից այս կողմ էլ դպրոց մանկապարտեզ, մշակույթի տուն, պոլիկլինիկա կա, Սարահարթում էլ:Հավեսի համար ոտով կարելի ա գնալ, հիմի էլ 15 րոպե շուտ չենք դուրս գա, կես ժամ շուտ դուրս կգանք»:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ. հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմում է 4%։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական զեկույցում։
Բացի այդ, նիստի շրջանակներում ելույթ է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին:
Այդ գումարը կուղղվի բնակչության սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նախագծի իրագործմանը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ Վլադիմիր Մակովիչը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանը` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ:
Այս մասին Միջազգային իրավական ֆորումի նիստում այսօր հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Ադրբեջանը մեզ համար մոտ երկրներից մեկն է: