Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր […]
Այս անգամ նախագհին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ` հենց ժողովուրդը:
Բռնությունը, սեքսը, ռասայական և սեռային ստերիոտիպները, թմրադեղերը և ալկոհոլը հեռուստատեսային ծրագրերի հիմնական թեմաներն են: Շուտ տպավորվող երիտասարդները կարող են ենթադրել, թե այն, ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ, տարածված է, անվտանգ և ընդունելի: Արդյունքում հեռուստացույցը երեխաներին կարող է դրդել նմանատիպ վարքի և վերաբերմունքի, որի պատճառը ծնողը կարող է չհասկանալ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված Ալավերդու հուշարձանի շրջակայքը տոներին ու հիշատակի օրերին մարդաշատ է լինում, մնացած օրերին՝ անուշադրության մատնվում: Այդ անուշադրությունից օգվում են որոշ անբարեխիղճ անասնատերեր ու մոռանալով, որ սա սրբավայր է, իրենց անասուններին այստեղ բաց են թողնում։
ԱէՄԳ-ն ընդգծել է, որ Իրանը ձերբազատվել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի գրեթե բոլոր պաշարներից:
Ակնհայտ է դառնում, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները բոլորովին ձախողել են իրենց աշխատանքը և պետք է անհապաղ հեռացվեն իրենց զբաղեցրած դիրքերից:
Այս մասին հայտնել է Suedwestrundfunk (SWR) հեռարձակող կորպորացիան:
Դատարանը ճանաչել և հռչակել է Արմեն Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 4 շենքի 3-րդ բնակարանի խոհանոցում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Գործակալությունը հրապարակել է համապատասխան փաստաթուղթ, որի վրա առկա է Լիբիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմակատար Նայեֆ բին Աբդուլլահ ալ-Ամադիի ստորագրությունը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 71 QD 100 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը: Նախնական տվյալներով կա 1 զոհ և 1 տուժած:
56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
Տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի ն համար, իր ծանոթի տան հյուրասենյակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել տանտիրուհու հետ, որի րնթացքում ապօրինաբար նրան կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում, որից հետո ձեռքերով սեղմել նրա պարանոցը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ ունեցող մարմնական վնասվածքներ:
ԱԺ նախագահն ասել է, որ Եվրախորհրդարանի ղեկավար կազմից Լեռնային Ղարաբաղ այցեր հազվադեպ են տեղի ունենում, միևնույն ժամանակ՝ պարբերական բնույթ են կրում Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցերը։
Գիտեք՝ ինչ կա, մենք փոքր երկիր ենք, որտեղ ամեն մարդու բարեկամ կարող է ինչ որ հանցանք կամ զանցանք գործել: Այ եթե տեսնես, որ ոստիկանությունը աջակցում է դրան կամ նման վատ արարքներին, այդ ժամանակ կասեք:
Ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Լուս Աստղ» բենզալցակայանի մոտակայքում գտնվող շինանյութի բազայի նկուղում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրանց թվում է հայտնվել նաև «Մուսուլման-եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Բադին:
Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մասնակիցներս, արձանագրում ենք, որ Արցախը ոչ միայն մեր պատկերացումներում, այլև փաստացի Հայաստանի մաս է:
Ջրափրկարարները «Վանատուր» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարից մոտ 1 կմ վերև՝ Հրազդան գետից, դուրս են բերել Մ. Խ.-ի դին (ծնվ.1997թ.):
Պորոշենկոն մասնավորապես զգուշացրել է, որ ավելի վաղ մինչև հունիսի 27-ը հայտարարված հրադադարը չի նշանակում, թե ուկրաինացի զինծառայողներին արգելվել է կրակել ի պատասխան:
96 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Աբգարյանը շատ վստահ անցկացրեց 3-րդ տեղի համար գոտեմարտն ու տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդեր Կրոզակին 4:0 հաշվով պարտության մատնելով` նվաճեց բրոնզե մեդալը:
Ո՞րն է չինացիների բարեկազմության ու առողջության, մաշկի թարմության գաղտնիքը: Իհարկե, բրինձը: Պատահական չէ, որ նրանց սննդակարգի գլխավոր մթերքը հենց բրինձն է: Բանն այն է, որ բրնձի մեջ (հատկապես՝ թեփահան չարված) մեծ քանակությամբ ակտիվ նյութեր կան, որոնք հիանալի միջոց են օրգանիգմից ավելորդ հեղուկը դուրս բերելու, դրա հետ միասին խարամներն ու շլակները հեռացնելու համար:
Կլոզեն այժմ կարող է գերազանցել Ռոնալդոյին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հոգևոր ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներին, որի նպատակն է հոգևոր-մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների ամրապնդմանը և հոգևոր արժեքների տարածմանը:
Տղամարդը կնոջ հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճից վրդովված՝ տանը միայնակ օգտագործել է մեծ քանակությամբ ոգելից խմիչք, հասել ալկոհոլային հարբածության, որից հետո հիշյալ վեճի առիթով կնոջը դանակահարելու մտադրությամբ տանից վերցրել է խոհանոցային դանակ և ուղևորվել վերջինիս աշխատավայր՝ «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ դանակով մեկ անգամ հարվածել է նրան՝ լյարդը վնասել, ներքին արյունահոսության ձևով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Հրազդան գետն է ընկել մոտ 16 տարեկան երեխա:
Այս մասին նշված է Կանադայի կառավարության մամլո ծառայության տարածած հայտարարությունում: