«Ես, անկեղծ ասած ծանոթ, չեմ այդ առաջարկությանը, բայց գտնում եմ, որ նման առաջարկը առնվազ անձնական ցանկությունների ոլորտից է և ես ինքս կրում եմ թե՛ կեդեր և թե՛ բարձրակրունկներ:
Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:
Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում:
Արարատի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանային գոտում տեղակայված դիրքերից մեկում երեկ զոհված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի դիահերձման ընթացքում հանգուցյալի գլխի շրջանում հայտնաբերվել է հրազենային երկու կրակոց՝ աջից ձախ և առջևից հետ՝ գլխի առանցքի շուրջ գրեթե հորիզոնական ուղղությամբ։
Բարդ իրավիճակը հաղթահարածի «բավարարվածությամբ» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գլուխը տարուբերեց, հանդիմանող հայացքով նայեց ներկաներին ու անցավ հաջորդ հարցի քվեարկությանը:
Ակտիվիստը պատմեց, որ երբ Մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ ապամոնտաժումը անօրինական է, դարձյալ ոստիկանությունը չի միջամտել, որպեսզի այդ ապօրինի գործողությունները կանխվեն. «Հետո եկավ Անահիտ Բախշյանը, որը պահանջեց ու մտավ նկարեց այն քարերը, որոնք հանվել էին, որպեսզի հետո կարողանանք ապացուցել, որ այստեղ առանց թույլտվության գնում է գործողություն, որը չպիտի գնա: Դրանից հետո եկավ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, որը վերջնականապես հաստատեց, որ այս գործընթաց այս պահին ապօրինի է. իրավունք չունեն նման գործ անելու: Միայն մեր համառ պահանջներից հետո դադարեցվեց այն: Խոստացել են, որ մոտակա երկու չեն ապամոնտաժելու»,- ասաց Մ. Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրինագծի քվեարկության ժամանակ գրանցվեց 65 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ: Գ.Սահակյանը շփոթմունքից նույնիսկ ասաց, թե 1 դեմ է գրանցվել, ապա անմիջապես ուղղեց իրեն և հայտարարեց 66 կողմ, թեև լուսատախտակի վրա հստակ երևում է քվեարկության իրական արդյունքը:
Հունիսի 20-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա:
Ազգային ժողովի արտահերթ նիստում օրակարգը սպառելուց և կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո քիչ առաջ մեկնարկեց ԱԺ երկրորդ արտահերթ նիստը: Գրանցվել են 68 պատգամավորներ: Ոչ իշխանական ուժերը բացակայում են:
«Ծաղկաձորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը բոլորիս տունն է, ինչպես և ձերը: Քննարկում էինք սովորական հարցեր, եթե հրապարակվելու լիներ, նաև ձեզ կասեինք»
Ինչպես գրում է Shamshyan.com-ը, Ստեփանակերտից հունիսի 19-ին ուղղաթիռով կոմայի մեջ գտնվող զինծառայող 18-ամյա Իշխան Սարգսյանին տեղափոխել են Երևան:
«Ճիշտն ասած` ինձ ասել են այդ մասին: Անկեղծ ասած` երբեք ուշադիր չեմ հետևել: Վերջերս` Իսպանիայի խաղի ժամանակ, մի պահ ես էլ նկատեցի նմանություն, ինչ մեղքս թաքցնեմ, բայց շա՜տ հեռու…
«Հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14 տոկոսով: Դպրոցներում և ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը` 9 %-ով:
«Բուն բովանդակության հետ կապված, ցավում եմ, որ ավելի ընդլայնված չկարողացանք քննարկել օրինագծերը, որ տեղ են գտել փաթեթում, բայց հանրությանը ուզում եմ հայտնել, որ խնդիրներին լուծում է տրվել»,- ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:
ԱԺ քաղաքական մեծամասնությունը խոսում է բացարձակ ուժի դիրքերից, խախտում է օրենքները, հռետորիկան է ագրեսիվ դարձել, որին ընդդիմադիրները, թեև չուզենալով, պատասխանում են:
«Ես կարծում եմ մենք իրավունք կունենանք դիմելու Սահմանադրական դատարան՝ և՛ կուտակայինի վերաբերյալ օրենքի, և՛ ԱԺ կանոնակարգի խախտումների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ սա դեռ միայն իրենց խմբակցության դիրքորոշումն է, որը քննարկվելու է քառյակի մյուս ուժերի հետ:
«Ինչ ցանել են, այն էլ կհնձեն: Այսինքն՝ սրա հետևանքները իրենք շատ արագ կտեսնեն: Չի կարելի անարգել ժողովրդավարության սկզբունքները: Մեր դիրքորոշումները շատ ավելի կոշտ են լինելու աշնանը, քան եթե գնային համագործակցության ուղիով»,- ասաց Զուրաբյանը:
«Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը»,- նշված է հայտարարությունում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:
Հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.5 մլն ԱՄՆ դոլար:
Այսօր «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի ընդունումից հետո բոլորը հասկացան, որ նոր կառավարությունը պարզապես ժամանակ էր շահում։
Օրվա առաջին կեսից հետո ԱԺ արտահերթ նիստում օրինագծերի քննարկումներն ընթանում են «արագացված կարգով»: Ոչ իշխանական ուժերի բացակայությամբ զեկուցողներն արագ ներկայացնում են նախագծերը: Հարցեր գրեթե չեն հնչում: Կարիք չի լինում նաև եզրափակիչ ելույթների: Այս արագությամբ, ըստ ամենայնի, ԱԺ-ն կհասցնի այսօր քննարկել օրակարգում մնացած բոլոր օրինագծերը:
«12 կետանոց հայտարարության առաջին կետը ասում է՝ վերացնել պարտադիր կուտակային համակարգը, այս փոփոխությամբ պարտադիր բաղադրիչը ոչ միայն չի վերացվում, այլ այս նոր բերված օրենքի նախագծով արձանագրված է առնվազն մի 50 տեղ, որտեղ խոսվում է պարտադիրի մասին: Նշանակում է, որ նոր բերված օրենքը բացարձակապես չի համապատասխանում մեր պատկերացումներին, մեր պատկերացումներն ու օրենքի նախագիծը հակադիր են»,- ասում է Արամ Մանուկյանը:
Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող կուտակային կենսաթոշակների ստեղծված պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն ու մի խումբ մանկավարժներ այսօր մանրադրամներ նետեցին ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղղությամբ:
Մարգվելաշվիլին այդ մասին բարձրաձայնել է երեկ երեկոյան` վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հունիսի 21-ին, ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես չգիտեմ` իմ գլխին ինչ ամպեր են կուտակվել»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը` անդրադառնալով լուրերին, թե Անձնագրային եւ վիզաների վարչության ոլորտում կատարված ստուգումների եւ ըստ այդմ բացահայտված մի շարք աղաղակող խախտումների հետ կապված իր գլխին սև ամպեր են կուտակվել:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցը: