Բաժիններ՝

Ուկրաինայի արեւելքում մեկ շաբաթով հրադադար է հայտարարվել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հունիսի 20-27-ը ուժայինները դադարեցնում են ռազմական գոոծողությունները Ուկրաինայի արեւելքում, որպեսզի ապօրինի զինված խմբավորումները կարողանան զենքը վայր դնել, հաղորդում է interfax-ը:

«Հակաահաբեկչական գործողությունների ուժերն այսօրվանից մինչեւ հունիսի
27-ը դադարեցնում են ռազմական գործողությունները: Դա արվում է, որպեսզի ահաբեկիչները վայր դնեն զենքը, իսկ նրանք, ովքեր դա չեն անի` կոչնչացվեն»,-հայտարարել է Պյոտր Պորոշենկոն:

Նա նաեւ ավելցրել է, որ ուկրաինացի ուժայինները կարող են պատասխանել, եթե մյուս կողմից կրակ բացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30