
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել պատանու դին

Հունիսի 22-ին, ժամը 10.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մոտակայքում` Հրազդան գետը քաղաքացի է ընկել. որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՋՋ-ի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները «Վանատուր» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարից մոտ 1 կմ վերև՝ Հրազդան գետից, դուրս են բերել Մ. Խ.-ի դին (ծնվ.1997թ.):
Արտակարգ իրավիճակների նախարարություն