Բաժիններ՝

Եգիպտական դատարանը մահվան դատավճիռ է կայացրել ավելի քան 180 իսլամականի նկատմամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` եգիպտական դատարանը երեկ մահվան դատավճիռ է կայացրել ավելի քան 180 իսլամականի նկատմամբ: Նրանց թվում է հայտնվել նաև «Մուսուլման-եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Բադին: Դատավճիռը ենթակա է բողոքարկման:

Ավելի վաղ նույն դատարանը 683 մարդու դատապարտել էր մահվան, սակայն ավելի ուշ վերանայել է նրանց մի մասի որոշումները և փոխել է 4 ցմահ ազատազրկման դատապարտվածի դատավճիռը, իսկ 496-ին արդարացրել է: Մահվան դատապարտվածները մեղադրվում են 2013 թվականի օգոստոսի 14-ին երկու ոստիկանի սպանության և ևս 5 ոստիկանի դեմ մահափորձի մեջ:

Այդ օրը դեռևս հուլիսի գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի հարյուրավոր կողմնակիցներ սպանվեցին իրավապահ ուժերի հետ բախումներում: Այդ ամենի հետ մեկտեղ նրանց մեղադրում են վանդալիզմի, հասարակական գույքի ոչնչացման, զենք կրելու և ապօրինի կազմակերպությունների անդամ հանդիսանալու մեջ: Մեղադրյալներից շատերը գտնվում են փախուստի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս