Հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը. tert.am
Tert.am-ի փոխանցմամբ` 56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը ծնվել է 1958թ. մարտի 5-ին՝ Երևանում:
1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1974-1976թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 1978-1985թթ.` «Ռելե» գործարանում` կարգավորող վարպետ: 1985թ. հիմնադրել է «Երամ» սննդի կոոպերատիվը: 1991-1996թթ. աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում` որպես գլխավոր ինժեներ: 1996թ. հիմնադրել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն և զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 2002թ. հիմնադրել է «Տոնուս» ծածկերի բարձրացման մեթոդով մասնագիտացված շինարարական ՍՊԸ-ն, որը 2006 թվականից նաև «Ռոբերտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Զբաղեցնում է «Տոնուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
2006թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: