
Իրանը հավատարիմ է իր միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին. ԱԷՄԳ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱԷՄԳ-ը հարապարակել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հերթական զեկույցը, որում հաստատել է, որ Իրանը հավատարիմ է իր միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Կազմակերպության ամսական հաշվետվության մեջ նշված է, որ Իրանը կատարում է իր միջուկային ծրագրի կրճատման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, որոնք ընդունվել են «Վեցյակի» հետ համաձայնագրի շրջանակներում: ԱէՄԳ-ն ընդգծել է, որ Իրանը ձերբազատվել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի գրեթե բոլոր պաշարներից: