Բաժիններ՝

Սնոուդենն արժանացել է խորհրդանշական մրցանակի` քաղաքացիական արիության համար

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը երեկ մրցանակ է ստացել «Հումանիստական միություն» հասարակական կազմակերպությունից: Այս մասին հայտնել է Suedwestrundfunk (SWR) հեռարձակող կորպորացիան:

Վտարանդիության մեջ գտնվող Սնոուդենն արժանացել է խորհրդանշական մրցանակի` քաղաքացիական արիության համար: Դա կապված է Սնոուդենի կողմից ամերիկյան ու բրիտանական հետախուզական ծառայությունների գաղտնալսումների մասին գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու հետ:

Կազմակերպության ղեկավար Վեռներ Կեպ-Կերստինը գերմանացի դատավոր և դատախազ Ֆրից Բաուերի անվան մրցանակի հանդիսավոր հանձնումն իրականացրել է Ռաշտատ քաղաքում:

Նա հայտարարել է, որ Էդվարդ Սնոուդենը ցուցաբերել է բացառիկ բարոյական արիություն` հատուկ ծառայությունների կողմից ապօրինի գաղտնալսումների պրակտիկան մերկացնելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս