Բաժիններ՝

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին

Հունիսի 22-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին, հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից:

Ոողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ԱԺ նախագահն ասել է, որ Եվրախորհրդարանի ղեկավար կազմից Լեռնային Ղարաբաղ այցեր հազվադեպ են տեղի ունենում, միևնույն ժամանակ՝ պարբերական բնույթ են կրում Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցերը։ Նշելով այդ մասին՝ նա հույս է հայտնել, որ պարոն Պրոտասևիչի այցից հետո առավել կաշխուժանան շփումները եվրոպական այդ կառույցի հետ։

Տեղի ունեցած զրույցի ընթացքում հյուրը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանի կառուցվածքով ու քաղաքական կազմով, գործող ընտրական համակարգով, հակամարտության կարգավորման ներկա ընթացքով ու հնարավոր զարգացումներով։

Արցախի խորհրդարանի նախագահը հանգամանալի պատասխանել է հնչած հարցերին։ Մասնավորապես՝ անդրադառնալով խորհրդարանի ձևավորման ընթացքին, նա նշել է, որ հանրապետությունում հետևողականորեն հղկվում, կատարելագործվում է ընտրական համակարգը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի, նույնպես և՝ եվրոպական երկրների փորձն ու գործող ժողովրդավարական արժեքները։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս