Ըմբշամարտ. Կարեն Աբգարյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 1-ին օրը 60 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Գևորգ Ղարիբյանն եզրափակչում առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող Յասին Օզայի նկատմամբ եւ հռչավեց աշխարհամասի չեմպիոն:
Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երեկոյան մրցահերթում Հայաստանի ընտրանու 2 պատվիրակներն էլ իրավունք էին ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Նրանցից 96 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Աբգարյանը շատ վստահ անցկացրեց 3-րդ տեղի համար գոտեմարտն ու տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդեր Կրոզակին 4:0 հաշվով պարտության մատնելով` նվաճեց բրոնզե մեդալը: Այս քաշային կարգում ոսկե մեդալը բաժին հասավ Նորվեգիայի պատվիրակ Ֆելիքս Բալդաուֆին: Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ նաև 50 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Մուրադ Հարությունյանը, սակայն նա 3-րդ տեղի համար մենամարտում 1:4 հաշվով պարտվեց Թուրքիայի պատվիրակ Դոգուս Այազչիին ու ստիպված եղավ բավարավել միայն 5-րդ տեղով: