
Երեւանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 22-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Լուս Աստղ» բենզալցակայանի մոտակայքում գտնվող շինանյութի բազայի նկուղում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարություն