Բաժիններ՝

Ո՞րն է չինացիների բարեկազմության ու առողջության գաղտնիքը

Ո՞րն է չինացիների բարեկազմության ու առողջության, մաշկի թարմության գաղտնիքը: Իհարկե, բրինձը: Պատահական չէ, որ նրանց սննդակարգի գլխավոր մթերքը հենց բրինձն է: Բանն այն է, որ բրնձի մեջ (հատկապես՝ թեփահան չարված) մեծ քանակությամբ ակտիվ նյութեր կան, որոնք հիանալի միջոց են օրգանիգմից ավելորդ հեղուկը դուրս բերելու, դրա հետ միասին խարամներն ու շլակները հեռացնելու համար: doctors.am-ի փոխանցմամբ՝ եթե դուք բրնձի սիրահար չեք, հոգ չէ. նույնիսկ 1 օր բրնձով դիետա պահելը բավական է, որպեսզի օրգանիզմը լիովին մաքրվի թունավոր նյութերից:

Ինչպե՞ս է դա կատարվում:

Բրնձի բջջանյութը ստամոքսում ուռչում է, ապա դանդաղորեն շարժվելով աղիների միջով՝ սպունգի պես իր մեջ է քաշում խարամները և դուրս բերում օրգանիգմից: Դրանից բացի, բրինձը յյւացնում է կաչիամի ե կաւցիումի պակասը, կաբգավորում է ֆոսֆոբամագնիումի հաշվեկշիռն օրգանիզմում և սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

Նկատի ունեցեք: Որպեսգի բրինձը կատարի իր դերը, պետք չէ աղ ավելացնել դրան. աղը թույլ չի տալիս, որ ավելորդ հեղուկը դուրս գա օրգանիգմից:

Հատկապես կարևոր է՝ բրնձով դիետա պահպանելիս հնարավորինս շատ հեղուկ խմեք (առնվազն 2լ չգագավորված հանքային ջուր և 3 բաժակ խոտաբույսերով կամ մրգային թեյ: Կարելի է նաև գազարի կամ խնձորի թարմ հյութ):

Նախաճաշ

1 ափսե բրնձով շիլա՝ պատրաստված անյուղ կաթով, 1 խորոված խնձոր, 1 րաժակ սուրճ կամ թեյ՝ առանց շաքարի: Ցանկության դեպքում շիլային կարելի է չամիչ ու ծիրանաչիր ավելացնել:

Խորհուրդ. Կաթով շիլան պատրաստեք բաց գույնի, կլորավուն բրնձով:

2-րդ Նախաճաշ

Մի կտոր ցորենի հացով և անյուղ խոզապուխտով բուտերբրոդ (կամ մի կտոր դիետիկ հաց ու բարակ շերտ պինդ պանիր), 1 բաժակ խոտաբույսերով թեյ կամ 100 մլ կոկտեյլ՝ պատրաստված անյուղ կաթնաշոռով և գազարի հյութով:

Ճաշ

100 գ սառեցված խառը բանջարեղենը եփեք 300 մլ բանաջեղենի արգանակով, ավելացրեք 100 գ հավի կամ հնդկահավի կրծքամսի կտորներ և 50 գ բրինձ: Եփեք առնվազն 20 րոպե:

Խորհուրդ. Այս կերակուրը եփեք մարմանդ կրակի վրա:

Հետճաշիկ

Մի կտոր բրնձի ալյուրից պատրաստված հաց՝ պո-միդորի և պանրի կտորներով (կամ աշորայի ալյուրի մի կտոր հաց ու փոքրիկ կտոր ձուկ՝ սամիթով): Կարելի է նաև բուտերբրոդը պատրաստել ցորենի հացով և թարմ կամ սառեցված հատապտուղներով: 30 րոպե հետո մասուրով թեյ խմեք:

Ընթրիք

50 գ երկարավուն տեսակի բրինձը եփեք, ավելացրեք մանր կտրատած խնձոր, ապա 100 մլ կաթի շիճուկ կամ բնական յոգուրտ: Կարող եք ավելացնել նաև 100 գ առանց կորիզի խաղող:

Խորհուրդ չի տրվում այս դիետան պահպանել 1 օրից ավելի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս