Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Կանադական National Post պարբերականի փոխանցմամբ` Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը երեկ հայտարարել է Ռուսաստանի ու Ուկրաինայի ևս 11 քաղաքացու նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին նշված է Կանադայի կառավարության մամլո ծառայության տարածած հայտարարությունում:
Պատժամիջոցների տակ է ընկել նաև մեկ ընկերություն, որը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ: Հարփերը վստահեցրել է, որ տվյալ անձինք նպաստել են Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խաթարմանը. «Մենք այսուհետ նույնպես ճնշում ենք գործադրելու նրանց վրա, ովքեր պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ճգնաժամի համար:
Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմ թերակղզու ապօրինի օկուպացումը և ռազմական սադրիչ ակտիվությունը շարունակում է լուրջ մտահոգություն հարուցել միջազգային հանրության մոտ»:
Դեռ հայտնի չէ, թե ովքեր են ներառվել Կանադայի «սև ցուցակում»: Բացի այդ, Կանադան որոշում է ընդունել ռուս դիվանագետի արտաքսման մասին, որի անունը չի հրապարակվում: Կանադան որոշել է 220 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել Ուկրաինայի իշխանություններին:
Ավելի վաղ Կանադան պատժամիջոցներ էր սահմանել 80 ռուս և ուկրաինացի պաշտոնյաների ու գործարարների նկատմամբ, իսկ Սթիվեն Հարփերը Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ: