Բաժիններ՝

Կովերը՝ հուշարձանի տարածքում (տեսանյութ)

ankyun3.am-ի փոխանցմամբ՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված Ալավերդու հուշարձանի շրջակայքը տոներին ու հիշատակի օրերին մարդաշատ է լինում, մնացած օրերին՝ անուշադրության մատնվում: Այդ անուշադրությունից օգվում են որոշ անբարեխիղճ անասնատերեր ու մոռանալով, որ սա սրբավայր է, իրենց անասուններին այստեղ բաց են թողնում։ Հուշարձանի տարածքի փարթամ կանաչը վայելելուց զատ կովերը նաև աղբարկղերն են ջարդում։ Այս տարածքում նաև Արցախյան հերոսամարտում ընկած մի քանի մարտիկների գերեզմաններն են, որոնց շիրմաքարերը նույնպես կեղտոտում են անասունները։

Տեսանյութը՝ ankyun3.am-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս