Միրոսլավ Կլոզեի ու Ռոնալդոյի 15-ական գնդակներն Աշխարհի առաջնություններում (տեսանյութեր)
Football.ua-ի փոխանցմամբ` Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն Գանայի հետ խաղում ոչ ոքի պարգևեց իր թիմին և հավասարվեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ` Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի գագաթնակետում:
Այսուհետ Կլոզեն ու Ռոնալդոն են հանդիսանում Աշխարհի առաջնության մրցաշարերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստները` 15-ական գնդակ: 36-ամյա Կլոզեն հնգական գնդակ է խփել 2002 և 2006 թվականների առաջնություններում, 4 գնդակ` 2010 թվականի առաջնությունում, իսկ 15-րդ գոլը նա հեղինակեց Գանայի հավաքականի հետ երեկվա հանդիպման ժամանակ:
Կլոզեն այժմ կարող է գերազանցել Ռոնալդոյին: