Համակարգիչը և հեռուստացույցը երեխայի կյանքում
Համակրգիչները ծնողների և երեխաների կողմից միշտ համարվել են ինֆորմացիայի վստահելի և ստույգ աղբյուր: Ինտերնետային ծառայությունների արագ աճը համակարգչային հնարավորությունների նոր ասպարեզ է: Համակարգչային մոդեմի և հեռախոսագծի օգնությամբ երեխաներն այժմ ինֆորմացիայի անսպառ աղբյուր և շփվելու հնարավորություն ունեն: Այնուամենայնիվ, համակարգչի առջև երեխային առանց հետևելու թողնելը հղի է իրական վտանգներով: doctors.am-ի փոխանցմամբ՝ երեխաների համար ինֆորմացիայի աղբյուր է ինտերնետային ծառայությունների մեծ մասը՝ հանրագիտարաններ, ընթացիկ իրադարձությունների լուսաբանում, ելք դեպի զանազան գրադարաններ և այլ կարևոր տեղեկություններ: Երեխաները կարող են նաև խաղեր խաղալ և շփվել ընկերների հետ: Ինտերնետում մատչելի սայթերի բազմության մեջ երեխան միայն մեկ “քլիքով” բավարարում է սեփական հետաքրքրությունը և ստանում անհրաժեշտ ինֆորմացիան:
Շատ ծնողներ արգելում են իրենց երեխաներին խոսել անծանոթների հետ, բացել դուռը անծանոթ այցելուներին և հեռախոսով ոչ մի ինֆորմացիա չհայտնել զանգող անծանոթներին: Ծնողները նաև հետևում են, թե ուր են գնում իրենց երեխաները, ում հետ են խաղում, ինչ են դիտում հեռուստատեսությամբ, ինչ գրքեր և թերթեր են կարդում: Բայց ոչ բոլոր ծնողներն են գիտակցում, որ նույն ձևով պետք է հետևել նաև երեխայի համակարգչի առջև անցկացրած ժամանակին:
Ծնողները չեն ենթադրում, որ կարող են իրենց երեխային պաշտպանել ինտերնետային ծառայությունների վտանգներից: Բազմաթիվ չաթ սենյակներ կամ նորությունների խմբակներ են գրվում երեխաները, և այնտեղ անցկացրած նրանց ժամանակը բոլորովին անղեկավարելի է: Բոլորի կողմից ընտրված պայմանական ծածկանունները թույլ չեն տալիս պարզել, թե անձը, որի հետ երեխան խոսում է, նույնպես երեխա՞ է, թե՞ երեխա ձևացող առևանգիչ:
Ի տարբերություն սովորական նամակագրական կապի մեջ գտնվող ընկերների և նրանց, ովքեր այցելում են երեխային տանը, ծնողները չեն տեսնում, թե ում հետ է շփվում իրենց երեխան էլեկտրոնային նամակագրությամբ կամ □չաթ սենյակներում□: Ցավոք, լուրջ կարող են լինել այդ շփումների հետևանքները, երբ երեխաները անծանոթներին տալիս են անձնական տեղեկություններ (անուն, գաղտնաբառ, հեռախոսահամար, հասցե) կամ համաձայնվում են հանդիպել իրենց զրուցակցի հետ:
Ինտերնետում երեխային սպառնող վտանգներից են.
- սայթեր, որոնք չեն համապատասխանում երեխայի մակարդակին
- ատելություն, բռնություն և պորնոգրաֆիա քարոզող ինֆորմացիա
- գովազդային չափազանց մեծ ինֆորմացիա
- սայթեր, ուր պետք է գրանցվել շահումներ ստանալու կամ որևէ խմբակում անդամագրվելու համար՝ անձնական տվյալներ մտցնելով
- համակարգչի առջև անցկացրած ժամերը զրկում են երեխային առողջ զարգանալու և իսկական հասարակական հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից
Ինտերնետում անցկացրած ժամանակը երեխայի համար ավելի անվտանգ և անհրաժեշտ դարձնելու համար ծնողները պետք է.
- սահմանափակեն համակարգչի առջև անցկացրած երեխայի ժամանակը:
- բացատրեն երեխային, որ անծանոթ ծածկանուններով անձանց հետ զրուցելը նույնքան վտանգավոր է, որքան անծանոթ մարդկանց հետ իրականում զրուցելը:
- բացատրեն երեխային, որ երբեք չի կարելի անձնական տեղեկություն տալ ինտերնետով:
- բացատրեն երեխային, որ նա երբեք չպետք է անձնական հանդիպում ունենա իր զրուցակիցների հետ:
- երբեք չտան երեխային կրեդիտ քարտերի համարներ կամ գաղտնաբառեր, որոնք երեխային հնարավորություն կտան ինչ-որ բան գնել ինտերնետով կամ մտնել անթույլատրելի սայթեր:
- բացատրեն երեխային, որ այն ամենը, ինչ նրանք տեսնում կամ կարդոմ են ինտերնետում, ոչ միշտ է ճիշտ:
- օգտվեն այն բազմաթիվ սայթերից (չաթեր, նորությունների խմբակներ, այլ անթույլատրելի սայթեր), որտեղ պահանջվում է ծնողի հավանությունը՝ երեխային այդ սայթից օգտվելու թույլատրություն տալու համար:
- երեխային տեղեկացնեն էլեկտրոնային հասցեի մասին, միայն եթե նա բավականաչափ հասուն է դրանից օգտվելու համար, և ժամանակ առ ժամանակ վերահսկել երեխայի էլեկտրոնային փոստարկղը և առհասարակ ինտերնետում նրա գործունեությունը:
- սովորեցնեն երեխային ինտերնետում իր զրուցակիցների հետ խոսել նույն պատշաճությամբ, որով նրանք կխոսեին իրական շփումների ժամանակ, այսինքն՝ ոչ մի գռեհիկ բառեր, արտահայտություններ, փողոցային լեզու և այլն:
- պահանջեն երեխայից նույն կերպ վարվել իր համար մատչելի այլ համակարգերի օգտագործման ժամանակ, օրինակ՝ դպրոցում, գրադարանում կամ ընկերոջ տանը:
Ծնողները պետք է հիշեն, որ շփվելով ինտերնետում, երեխան չի սովորում շփվել և հարաբերություններ հաստատել իրական կյանքում: Ինտերնետ նոր մուտք գործած երեխայի հետ ժամանակ անցկացնելով և հաճախակի նրա գործությունեությունը ինտերնետում վերահսկելով, ծնողները հնարավորություն են ստանում պաշտպանել նրան ինտերնետում առկա վտանգներից: Այդպիսով ծնողները նաև կարող են սովորել երեխայի հետ միասին:
Երեխաների և դեռահասների զբաղմունքի հիմնական մասն է կազմում հեռուստացույց դիտելը, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց վրա: Երեխաները օրեկան միջինում երեքից չորս ժամ հեռուստացույց են դիտում: Դպրոցն ավարտելու պահին նրանք ավելի շատ ժամանակ են անցկացրած լինում հեռուստացույցի առջև, քան դասարանում: Հեռուստատեսությունը, բացի մեր երեխային զբաղեցնելուց և տեղեկացնելուց կարող է նաև անցանկալի ազդեություն թողնել նրանց վրա:
Հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը կտրում է երեխաներին այլ կարևոր զբաղմունքներից, ասենք՝ կարդալը, դպրոցական աշխատանքը, խաղալը, ընտանիքի հետ շփվելը և հասարակությունում զարգանալը: Երեխաները հեռուստացույցից ստանում են նաև տեղեկություն, որը կարող է անտեղին կամ ոչ ճիշտ լինել: Նրանք հաճախ խճճվում են հեռուստացույցով տեսած երևակայության և իրականության սահմանում: Նրանց շփոթեցնում են անվերջ գովազդները, որոնցից շատերը ալկոհոլի, սխալ սննդի (քաղցրավենիքի կամ քաղցրեցված հացահատիկ շիլաների), «արագ սննդի» և խաղալիքների վերաբերյալ են:
Հեռուստացույցի առջև չափազանց շատ ժամանակ անցկացնելու դեպքում երեխաները՝
- դպրոցում ցածր գնահատականներ են ստանում
- ավելի քիչ գիրք են կարդում
- ավելի քիչ են պարապում
- գիրանում են
Բռնությունը, սեքսը, ռասայական և սեռային ստերիոտիպները, թմրադեղերը և ալկոհոլը հեռուստատեսային ծրագրերի հիմնական թեմաներն են: Շուտ տպավորվող երիտասարդները կարող են ենթադրել, թե այն, ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ, տարածված է, անվտանգ և ընդունելի: Արդյունքում հեռուստացույցը երեխաներին կարող է դրդել նմանատիպ վարքի և վերաբերմունքի, որի պատճառը ծնողը կարող է չհասկանալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: