Ուկրաինայի խորհրդարանն այսօրվա նիստում չի ընդունել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Վարչապետին պաշտոնանկ անելու օգտին կողմ է քվեարկել ընդամենը 16 պատգամավոր:
Վ. Շահրամանյանի խոսքով՝ անպտղության պատճառները տարեցտարի շատանում են և՛ իրենց բովանդակությամբ, և՛ հետագայում բարդությունների առաջացման խորությամբ, քանի որ, եթե նախկինում կային անպտղության միայն մի քանի պատճառներ, ապա այսօր դրանց գումարվել են նաև ժամանակակից պայմաններն ու պատճառները
ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Էդգար Արթուրի Աբգարյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գրաչևսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հարցին, թե ինչե՞ր են ասել ՕԵԿ-ականներն իրենց հասցեին, նա այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչեր էին ասում, դե, Բիշարյանը՝ ինչպես միշտ, բորբոքված: Դասախոսների, ուսանողների հասցեին են ինչ-որ բաներ ասել: Ես չեմ էլ ուզում իրա բառերը կրկնել: Ինչքա՞ն կարելի է այսպես»:
Հուլիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանը երեկ առավոտյան պետք է երեխա ունենար, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցի բժշկուհին հայտնել է, որ դժբախտություն է տեղի ունեցել. պորտալարը փաթաթվել է երեխայի պարանոցին և երեխան խեղդվել է: Կայքը գրել էր, որ ըստ հարազատների, երեխայի մահը տեղի է ունեցել բժիշկների կողմից թույլ տրված անփութության պատճառով:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:
«Նման ծրագրերը մեր երկրի համար շատ կարևոր են. ամենակարևորը, որ դրանց միջոցով պետք է փորձենք ամրապնդել կապը մայր հայրենիքի հետ և ակտիվացնել նման այցերը, առիթներ ստեղծենք, որպեսզի դուք կարողանաք այցելել հայրենիք», – դիմելով ներկաներին՝ նշել է գործադիրի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը նպաստող այսպիսի ծրագրերի իրականացմանը:
Գուրջիևի անվան ժող. Նվագարանների համույթը հուլիսին հերթական անգամ մեծ հաջողություններով վերադարձավ Գերմանիայից, որտեղ մասնակցեց Ռուդոլշտատ փառատոնին: Վերջինս ժողովրդական երաժշտության Եվրոպայի ամենահայտնի փառատոններից է:
Համաձայն կնքված պայմանագրերի՝ քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում՝ երկրորդ կուրսից:
«Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում:
«Հայկական կողմից գործում են միայն ռազմական ուժով Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը զսպելու մեխանիզմներ: Դիվանագիտությունը բավականին պասիվ վիճակում է և որևէ կերպ չի նպաստում Ադրբեջանի այս քաղաքականությունը կանխելու գործին: Աշխատել միջազգային հանրություն կոչեցյալի հետ, որը շատ ամորֆ վիճակում է գտնվում, հնարավոր չէ»:
Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:
Մի տարեց կին նախարարից պատասխան էր պահանջում, թե ինչպե՞ս պետք է վճարի վաղվանից թանկացող էլեկտրաէներգիայի վարձը, եթե ընդամենը 27 հազար դրամ թոշակ է ստանում:
«Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով: Մենք օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չենք հասցրել վճարել: Այո, խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր իշխանությունները կոնկրետ գնում են իրավախախտումների»,- ասել է նա՝ ավելացնելո, թե չի կարող ասել, թե ով աչք ունի Մարզահամերգային համալիրի վրա, բայց` «դա դժվար չէ կռահել»:
Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական «Գազպրոմ-բանկի» և «ՎՏԲ» բանկի հայաստանյան մասնաճյուղերը ՀՀ իրավաբանական անձինք են, գործում են Հայաստանում, շահույթ ստանում են Հայաստանում, և պատժամիջոցները նրանց վրա չպետք է ազդեն:
Տեղի բնակիչների խոսքերով՝ Բայանդաևսկի շրջանի Լյուրի գյուղում ձնածածկույթի բարձրությունը եղել է մոտ 10 սանտիմետր:
Հուլիսի 30-ին, ժամը 22.25-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կողակեղի ծակած վերք ձախից և ձախ բազկի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արամուս գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Պետրոս Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ուսանողներն ասում էին, որ պատրաստ են իրենց ուժերով ապամոնտաժել ԱԽՔ-ի պատը՝ նկատի ունենալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, սակայն դասախոսները հորդորեցին երիտասարդներին, որպեսզի նրանք հեռու մնան «զոռբայությունից» և չհավասարվեն ՕԵԿ-ականներին:
Արցախում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման աշխատանքները ներկայումս ակտիվորեն շարունակվում են: Շենքի կառուցման ֆինանսավորումը ստանձնել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Յունիբանկը «ՎԵԳԱ» խանութների ցանցի հետ համատեղ ավանդատուների համար իրականացնում է նոր ակցիա: Բանկում նոր ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի` որպես նվեր, հանձնվում է քարտ դրամական միջոցներով` «ՎԵԳԱ» խանութներում գնումներ կատարելու համար:
«Բացառված է, դիվերսիայի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, վիրավորվելու փաստ կա, քաղաքացիական անձ է, հովիվ է կարծեմ»:
Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Հայաստանում նույնիսկ իշխանությունն է հայտարարում, թե կա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտություն և մենաշնորհների դեմ պետք է պայքարել:
«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին»:
ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի զեկույցում Հայաստանի դիրքի անփոփոխ մնալու խնդիրը (ինչպես և անցած տարի` 87-րդ տեղում է) ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով կապած է կրթության ոլորտի հետ:
«Ապրիլին Աժ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում՝ հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»-ը, որը տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա»:
Նա հայ-ադրբեջանական սահմանից 2-3 կմ հեռավորության, գյուղի տներից մոտ 1.5 կմ հեռավորությամբ գտնվելով՝ տեսել է զինվորական հագուստով տղամարդու:
«Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է»:
Եվ ահա հուլիսի 29-ին Տաթևիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝շուրջ 3,5 միլիոն դրամի չափով նստել գյուղի տաքսիներից մեկը և Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել: