«Երեկ երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին»:
Այսօր ժամը 8-30-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Հանրապետություն» փողոցում երեք կովեր են ընկել ավտոմեքենայի տակ, որոնցից երկուսը սատկել են, մեկը՝ վիրավորվել է։ Աբովյան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, կապիտան Իվան Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ահազանգ են ստացել ժամը 8 անց 39-ին։
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկ գրանցված հրասանդի արկի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է:
Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Արարատի բաժին` 010-59-06-31 հեռախոսահամարով, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Իջևանի ոստիկանապետը եղել է իր ընկերոջ 35-ամյա Հրայր Միրումյանի վարած BMW X5 մակնիշի 50 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում:
Թվում է առանց սուրճի հնարավոր չէ թարմանալ ու առույգանալ: Այդպես չէ: Փորձեք մեկ բաժակ սուրճի փոխարեն մեկ բաժակ սառը ջուր և կարճատև ու հեշտ կատարվող վարժություն՝ օրինակ մեջքի ձգումներ, կքանիստ: Սուրճը օրգանիզմից վերցնում է անհրաժեշտ խոնավության մոտ 10 տոկոսը: Հենց դա է պատճառը, որ մենք հաճախ սուրճ խմելուց հետո ծարավում ենք: Սուրճը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը:
Յուրաքանչյուր տարի աշխարհում օգտագործվում է 500 բիլիոն բաժակ սուրճ: Սուրճը աշխարհում ամենաշատ օգտագործվող երկու ապրանքներից մեկն է: Սուրճից ավելի շատ մարդկությունը միայն նավթ է գնում:
Գետնամորու տերևը հարուստ է C վիտամինով` 250 մգ/100 գ հումքի մեջ։ Տերևը հավաքում են ծաղկման շրջանի վերջում, չորացնելուց առաջ տերևակոթունները պետք է կարճացնել մինչև 1 սմ։ Տերևը փռում են բարակ շերտով թղթի, լաթի վրա և չորացնում օդափոխվող ծածկի տակ։ Չորացրած հումքը պետք է պահել մութ տեղում։
Հարցին, թե գյուղում կա՞ն մարդիկ, որոնք վարակվել են անասուններից, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե մեր համայնքում է անցել, այլ այդ հիվանդությունն այնպիսին է, որ անասուններից մարդը վարակվում է, բայց մարդուց մարդ չի վարակվում: Մարդը եթե ուտում է հում միսը, եթե խմում է հում կաթը, այդ դեպքում միայն կվարակվի: Դա վտանգավոր հիվանդություն չէ, ընդամենը 12 օր է պահանջվում, որպեսզի մարդ առողջանա»:
Մինչև մենք իմացանք և փորձեցինք քայլեր ձեռնարկել՝ արդեն ուշ էր: Դեղերը հատուկ արտադրատեսակ են. սրանք բաշխվում են, արտադրվում են, պահվում են հատուկ պահեստներում: Իրենք ենթադրում են, որ դրանով կկրճատեն ստվերային տնտեսությունը: Կարող եմ պնդել, որ դեղերի ներմուծումը ամենաթափանցիկ ոլորտն է՝ համեմատած հայկական այլ ոլորտների հետ: Հայաստանում դեղագործական ոլորտը լուրջ, կազմավորված համակարգ է, որը միջազգային բոլոր չափանիշներին և առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխանում է: Սա անիմաստ էքսպերիմենտ է, որը պարզ չէ, թե ինչերի կհանգեցնի:
Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։
Նրան որոնում էին ուզբեկ իրավապահները03.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1970 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Քննարկման մասնակիցները հետաքրքրվել են, թե, օրինակ, հնարավո՞ր է՝ համաժողովրդական հանրաքվեի դրվի կուտակային կեսաթոշակային համակարգի վերացման հարցը, ինչին հանձնաժողովի որոշ անդամներ դրական են պատասխանել: Չնայած քննարկման որոշ մասնակիցներ էլ անվստահություն են հայտնել նման հանրաքվեների նկատմամբ՝ ասելով, որ դրանք շատ հեշտությամբ կկեղծվեն, և իշխանություններն իրենց ուզածը կանցկացնեն՝ ներկայացնելով, թե դա ժողովրդի նախաձեռնությունն էր, կամ ժողովուրդն ինքն է կողմ արտահայտվել այդ նախաձեռնությանը:
«Միլիոններ, տուն, հարստություն ու՞մ եւ ինչի՞ են պետք: Կարեւորը առողջ լինելն ու առողջ, խելոք երեխաներ ունենալն է: Յուրաքանչյուրը երջանիկ է իր ունեցած երեխայով, քանի որ ազգին, հասարակությանը պիտանի մարդ է տալիս: Դա իմ կարծիքն է»:
Տղամարդիկ գիշերային «թիթեռնիկի» ցանցում:
«Առայժմ Ռուսաստանի նախագահը, կարծես, պարտավորվել է ոչ թե լուծել, այլ սրել իրավիճակը և նույնիսկ ստեղծել նոր հակամարտություններ, ինչպես, օրինակ, արևելյան Ուկրաինայում»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց Մեթյու Բրայզան:
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 և գողության 1 դեպք։
Ռուսլան Մոսինյանի փոխարեն արդեն երկու շաբաթ է՝ «Եվրոպական քոլեջ» հիմնադրամի Ալավերդու մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարում է Մանե Մայիլյանը
Նրան ինչպե՞ս են դրել այդ բարձր աթոռին, ճակատին գրվա՞ծ է, որ պետք է լինի ՍԱՊԾ պետ
«Նախկինում մտածում էինք յուրաքանչյուր գծում առնվազն 3 մեքենա է պետք, մեկը՝ հանգստի, մյուս 2-ը երթի համար, էլ չեմ ասում, որ քաղաքային տրանսպորտի համար մեխանիկ ու բուժքույր էլ է անհրաժեշտ, որոնց պետք է վճարել, գոնե, նվազագույն աշխատավարձի չափով»
«Այդ ոչ իշխանական ուժերը էդ հաջորդ քայլը չունեն, այսինքն՝ եթե դու գնում ես ուժային եղանակով իշխանության փոփոխությանը, ապա դու համապատասխանաբար պետք է փոխես քո հռետորաբանությունը եւ պետք է կոնկրետ քայլեր կատարես եւ համապատասխան կոչով դիմես հանրությանը։ Սակայն մենք տեսնում ենք, որ նման բան չկա»։
Հուլիսի 29-ին, ժամը 12.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Միխայիլ Մ.-ին:
Առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…
ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՔԾ-ում 5 ժամ շարունակ առերեսվել է Սուսաննա Հովհաննիսյանի հետ, որը աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»:
Հուլիսի 29-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, սրահից վայր է ընկել 1992 թ. ծնված Վեհանուշ Ս.-ն:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2 օր առաջ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակչուհի՝ 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանի ամուսինը՝ 33-ամյա Սարգիս Ամիրյանն իր ընտանիքի անդամների հետ կնոջը տեղափոխում են Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մանկաբարձական գինեկոլոգիական բաժանմունք:
Բուհն այս տարի ընդունելություն է անցկացրել 16 մասնագիտությունների գծով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք մասնագիտությունների գծով դիմորդներ գրեթե չեն լինում, այս տարի ընդունելություն չի անցկացվել «Աշխարհագրություն», «Լրագրություն», «Սոցիալ-մշակութային գործունեություն», «Երգ-երաժշտություն» եւ «Նկարչություն» բաժիններում:
Համալսարանի կոլեկտիվի և ուսանողության կողմից օրեցօր աճող վրդովմունքը կասեցնելու նպատակով ագրարային համալսարանի տնտեսական մասը ստիպված ձեռնարկում է միջոցառումներ ապօրինի շինարարությունը կանխելու և համալսարանի տարածքը ապօրինի զավթելու դեմ: Փաստորեն ագրարային համալսարանը նոր ուսումնական տարվան պատշաճ մակարդակով նախապատրաստվելու փոխարեն ամեն օր ստիպված զբաղվում է «Օրինաց Երկիր» կուսակցության ապօրինի քայլերը կանխելու գործընթացով: